Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը երկրի արտգործնախարար Անդրեյ Դեշչիցային հանձնարարել է պատրաստել Ուկրաինայի ազգային հետաքրքրությունների պաշտպանության դիրքորոշումը ԽՍՀՄ-ի գույքի բաժանման ժամանակ, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:
«Խնդրում եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի ազգային հետաքրքրությունների շահերի պաշտպանության իրավական դիրքորոշման վերաբերյալ նախկին ԽՍՀՄ-ի միջոցների ու գույքի բաժանման դեպքում»,- հորդորել է Յացենյուկը այսօր նախարարների կաբինետի նիստի ժամանակ:
Իր հերթին, Դեշչիցան հայտնել է, որ Ուկրաինան դեռ չի ստորագրել Ռուսաստանի հետ զրոյական տարբերակ: Դրան Յացենյուկը պատասխանել է, որ փաստացի, ԽՍՀՄ-ի գույքի բաժանումը չի ավարտվել:
«Ուկրաինան ունի լեգիտիմ ու օրինական հավակնություններ Ռուսաստանի նկատմամբ և այն գույքի հանդեպ, որը Ռուսաստանն անօրինական կերպով թողել է իրեն»,- ասել է Յացենյուկը:









































