Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ֆոբիաների մեջ ենք. Հայաստանը արժեքավոր գործոն է Մոսկվայի համար, և այնպես չէ, որ ինչ ուզեն, կարող են անել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը։

-Պարոն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյանի շուրջ զարգացումներն իրենց անդրադարձ են ունենում նաև հայ-ռուսական հարաբերություններում։ Գիտեք, որ Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու կոնտեքստով ԱԳՆ-ում զրույց է եղել ՌԴ դեսպանի հետ։ Ի՞նչ եք կարծում՝ դեսպանին ԱԳՆ կանչելը հետևանքներ կունենա՞։

Հայ-ռուսական հարաբերություններում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն երկու գնահատականի է արժանանում։ Կամ նշում են, որ մեզ նվաստացրին, կամ էլ հակառակը՝ այս ի՞նչ եք անում, հիմա սա կլինի, նա կլինի։ Բայց, բնականաբար, այս երկու գնահատականներն էլ իրականության հետ առնչություն չունեն։ Պետք է մնալ էթիկայի սահմաններում, ինչ, որ ընդունված է, և ինչ բխում է մեր շահերից անել, և որևէ մեկը որևէ բան ասել չի կարող։ Սովոր չեն, անընդհատ վասալային քաղաքականություն է տարվել, հիմա, երբ նորմալ, միջազգային հարաբերություններին համապատասխան քայլեր են իրականացվում՝ միանգամից նման գնահատականներ ու մտահոգություններ են հնչում։

-Այսինքն՝ կարծում եք՝ իրենք սովո՞ր չեն Հայաստանի ինքնիշխան կեցվածքին ու քաղաքականությանը։

-Դրան մերոնք սովոր չեն, ինձ մեր երկրում հետաքրքրում է մերոնց, մեր գործիչների կարծիքները։ Մերոնք ինչ-որ ֆոբիաների մեջ են ու ամեն ինչի մեջ փորձում են ինչ-որ ինտրիգներ ու վախեր փնտրել։

-Նաև այսպիսի կարծիք կա, որ եթե մենք վարում ենք այնպիսի քաղաքականություն, որ կարողանում ենք ՌԴ դեսպանին հրավիրել ԱԳՆ՝ պետք է նաև դրա հետևանքներին պատրաստ լինենք։

Բայց ի՞նչ հետևանքներ, իսկ ո՞վ է ասել, որ պետք է հետևանքներ լինեն։ Օրերս Սանկտ Պետերբուրգում տնտեսական ֆորում եղավ, Ռուսաստանը Չինաստանի նախագահից հետո Հայաստանի վարչապետին ընդունեց, շատ էական իրադարձություն է, և այն շատ կարևոր նշանակություն ունի։ Հայաստանում դա, բնականաբար, չնկատեցին, նկատեցին միայն Զախարովայի ինչ-որ գրառում։ Իրականությունը որևէ կապ չունի այն պատկերացումների հետ, որոնք այս օրերին գոյություն ունեն։ Դրա համար էլ այսպիսի հարցեր են ծագում՝ վա՛յ, հետևանքներ, պատրաստվեք և այլն։

-Բայց ամեն դեպքում նկատելի է, որ Ռուսաստանի քաղաքական էլիտայում այս գործի և, մասնավորապես, Քոչարյանին հասցեագրված մեղադրանքի հետ կապված կան վերապահումներ։

Ռուսաստանում դա միշտ էլ եղել է, սովոր չեն՝ կայսերական նկրտումներով ապրող պետություն է, և առաջին անգամ է հանդիպում մի պետության հետ, որ հավասար հարթության մեջ է ուզում հարաբերվել։ Մարդիկ սովոր չեն… Բայց այնտեղ էլ արդեն հանգստացել են, առանձնակի դժգոհություններ չկան, ամիսներ առաջ, մեկ տարի առաջ ուրիշ կերպ էին նայում։ Հիմա մի քիչ հանգիստ է, նոր ժամանակներ են, նոր հարաբերություններ։

-Մենք, ամեն դեպքում, դեսպանի հանդիպումը Քոչարյանի հետ պե՞տք է դիտարկենք որպես քաղաքական աջակցություն։

-Բնականաբար, իրենք դա չեն էլ թաքցրել։ Կոլերովն էլ այդ մասին խոսեց, ասաց, որ ՌԴ նախագահն աջակցում է, և դեսպանն էլ դրա իրավունքն ունի։

Բայց կա մի ուրիշ խնդիր՝ անհասկանալի վերաբերմունք Ռուսաստանի կողմից։ Նկատի ունեմ՝ նախկին ԴԱՀԿ-ի պետ Միհրան Պողոսյանին, որը փախել, գնացել է Ռուսաստան։ Հիմա չգիտես ինչու՝ պահանջ է դրված, որ վերադարձնեն, բայց չեն անում, ապաստան են տալիս։ Անհասկանալի ու հնից մնացած մոտեցումներ են Ռուսաստանում։

-Դեմարշի քայլե՞ր։

-Դեմարշը որն է, այդպես են անում մարդիկ։ Դեռ պաշտոնական որոշում չկա, բայց այդպես է ստացվում։ Եվ հիմա հարց է առաջանում՝ միջպետական հարաբերությունների ու պայմանագրերի իմաստը ո՞րն է, ամեն ինչ անիմաստ է դառնում։

-Եթե Ռոբերտ Քոչարյանը դատապարտվի, մենք Մոսկվայի կողմից գործնական քայլեր կտեսնե՞նք։

-Ոչ մի բան էլ չի լինի, մեկ տարի է այդ հեքիաթներով ապրում ենք։ Հեղափոխության առաջին օրերից դա են ասում։ Հայաստանը Ռուսաստանի համար շատ արժեքավոր գործոն է, և այնպես չէ, որ ինչ ուզեն, կարող են անել։

-Օրերս տեղի ունեցավ վարչապետ Փաշինյանի ու ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի հանդիպումը։ Հաշվի առնելով նախորդ մեկ տարվա պասիվությունը և նաև որոշակի անհամաձայնությունը նոր իշխանությունների հետ, մենք կարո՞ղ ենք ասել, որ սառույցը կամաց-կամաց հալվում է։

-Ինչքան որ ես եմ տեղյակ՝ նա իր գործունեությունն է ուզում ծավալել և շատ խոշոր, լուրջ ներդրումներ է ուզում այստեղ իրականացնել։ Ըստ երևույթին, դրա շուրջ պայմանավորվածություններ են եղել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում