Այսօր՝ հունիսի 20-ին, շարունակվում է Ազգային ժողովի նիստը: Այժմ քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը: «Իմ քայլը» խմբակցությունը առաջադրել է Գրիգոր Բեքմեզյանի թեկնածությունը:
«Վեթինգը կարո՞ղ է իրենից վտանգ ներկայացնել, թե՞ ամեն ինչ անցնելու է շատ հանգիստ»,- Գրիգոր Բեքմեզյանին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:
Ի պատասխան՝ թեկնածուն ասաց. «Վեթինգ չի նշանակում՝ կտրել-մորթել-ջարդել. ոչ»:
Պատգամավորը հետաքրքրվեց. «Ունե՞նք բավարար ռեսուրսներ՝ վերաբացելու համար այն գործերը, որոնք արդար հանգուցալուծում չեն ստացել»:
Մանրամասները՝ տեսանյութում: