Այսօր՝ հունիսի 20-ին, շարունակվում է Ազգային ժողովի նիստը: Այժմ քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը: «Իմ քայլը» խմբակցությունը առաջադրել է Գրիգոր Բեքմեզյանի թեկնածությունը:
«Որո՞նք են Ձեր պատկերացումները՝ կապված անցումային արդարադատության հետ, ի՞նչ կարելի է անել, որ նվազագույն կորուստներով դուրս գանք»,- թեկնածուին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը:
Պատգամավորը հստակեցնելով իր հարցը՝ ասաց. «Պետությո՞ւնը պետք է ապացուցի, որ տվյալ անձի սեփականությունը անօրինական է, թե՞ տվյալ անձը պետք է ապացուցի, որ իր սեփականությունն օրինական է»:
Մանրամասները՝ տեսանյութում: