Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Արագածոտնի 12 համայնքների որոշ տարածքներ ճանաչվեցին հանրային գերակա շահ. Գործընթացը կսկսվի մինչեւ դեկտեմբեր

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշում կայացրեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի շրջանակներում ՀՀ Արագածոտնի մարզի Ուջանի, Կոշի, Շամիրամի, Արուճի, Կաքավաձորի, Ներքին Բազմաբերդի, Ներքին Սասնաշենի, Վերին Սասնաշենի, Դավթաշենի, Կաթնաղբյուրի, Եղնիկի, Թալինի համայնքների վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել:

Խոսքը Մ1 Երեւան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհի Աշտարակ-Թալին կմ37+544.68-կմ40+000 եւ կմ47+400-կմ71+500 հատվածի վերակառուցման, տվյալ հատվածի օտարման գոտու սահմաններում գտնվող ոռոգման, ջրամատակարարման, գազամատակարարման եւ էլեկտրամատակարարման համակարգերի տեղափոխման մասին է:

Տեղափոխման են ենթակա Վերակառուցվող ճանապարհահատվածի ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան,Կոշ, Շամիրամ, Արուճ, Կաքավաձոր, Ներքին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն, Դավթաշեն, Կաթնաղբյուր, Եղնիկ, Թալին համայնքների միջով անցնող կմ37+544.68-կմ40+000 և կմ47+400-կմ71+500հատվածի օտարման գոտու սահմաններում գտնվողոռոգման, ջրամատակարարման, գազամատակարարման և էլեկտրամատակարարման համակարգերը:

Ծրագրի իրականացման շահը գերակայում է oտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ, քանի որ Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն արդյունավետ ենթատարածաշրջանային տարանցիկ ճանապարհներ, կմեծանա առեւտրի շրջանառությունն ու մրցակցությունը, կնվազեն փոխադրումների ծախսերը, կմեծանա շուկաների, աշխատատեղերի եւ սոցիալական ծառայությունների հասանելիությունը, կզարգանա ենթատարածաշրջանային ու պետական տրանսպորտային ցանցը, ինչպես նաեւ ազդակիր համայնքներում կտեղադրվեն հաղորդակցուղիների նոր համակարգեր:

Նախագծային փաստաթղթերի համաձայն տեղափոխվող հաղորդակցուղիները ենթակա են տեղադրման այլ անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի տարածքներում, ինչի արդյունքում հողամասերի սեփականատերերը զրկվելու են հողամասերի տվյալ հատվածներն իրենց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու հնարավորությունից:

Ավելին անհրաժեշտություն է առաջանալու տվյալ հողամասերի նպատակային նշանակությունը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողամասերի, որոնք ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի բովանդակությունից ելնելով չեն կարող հանդիսանալ քաղաքացիների սեփականություն։

Նշենք, որ տվյալ դեպքում, կիրառելի չեն կամավոր գույքային սերվիտուտի նորմերը, քանի որ կամավոր գույքային սերվիտուտի նորմերը կիրառելի են մասնավոր սերվիտուտի դեպքում, իսկ սույն որոշմամբ նախատեսված տարածքները նախատեսված են հասարակական կարիքների համար:

Սույն որոշման ընդունման արդյունքում Վերակառուցվող ճանապարհահատվածի օտարման գոտու սահմաններում գտնվող մոտ 26,5 կմ երկարությամբ ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, գազամատակարարման և ոռոգման համակարգի տեղափոխման համար անհրաժեշտ հողամասերի նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ, ինչը թույլ կտա մի կողմից օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ իրականացնել տվյալ նպատակների իրականացման համար անհրաժեշտ տարածքների օտարման գործընթացը և մյուս կողմից ապահովել համապատասխան վարկային համաձայնագրով ՀՀ ստանձնած պարտավորությունների պատշաճկատարումն:

Սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետը 2020 թվականի դեկտեմբերի 25-ն է: Որպես սեփականություն ձեռք բերող հանդես է գալիս ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում