Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

ԲՀԿ-ի «վրեժը» Փաշինյանից. Ծառուկյանի նոր դիրքավորումը

Կողմ 94, դեմ՝17. քվեների այսպիսի հարաբերակցությամբ ՀՀ Ազգային ժողովը հավանություն է տվել 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին ԱԺ որոշման նախագծին:

Բյուջեի կատարողականին դեմ է քվեարկել ԲՀԿ խմբակցությունը: Առաջին հայացքից մոտիվացված է թվում, որ խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն այս կարևոր հարցում հակադրվում է կառավարությանը:

Սակայն իրավիճակը միանշանակ է միայն առերևույթ, իսկ իրականում նույնիսկ էքստրաօրդինար է: Այս պատճառով՝«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այս անգամ կողմ է քվեարկել բյուջեի կատարողականին։

Էքստրաօրդինար վիճակ է, քանի որ մի կողմից՝ կարևոր փաստաթղթի մասին է խոսքը ու գործող կառավարության բազմաթիվ թերությունների, անգամ՝ ձախողումների, մյուս կողմից՝ քննարկվում է մի բյուջեի կատարման հաշվետվություն, որին դեմ է քվեարկել հենց ինքը՝ վարչապետը, երբ դրա ընդունման ժամանակ «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավարն էր:

Հեղափոխությունից հետո «Լուսավորն» ու «Բարգավաճն» ոչ միայն հրապարակավ սատարել են Նիկոլ Փաշինյանի կաբինետին, այլ նաև մասնակից են եղել ժամանակավոր կառավարությանը՝ համապատասխանաբար՝ մեկ և երեք նախարարներով:

Այսօր ԼՀԿ-ն, ըստ էության, ռեալիզացրել է իր պատասխանատվությունը, իսկ ԲՀԿ վարքագիծը որևէ կերպ ռացիոնալ կամ պատասխանատու չի կարելի համարել՝քաղաքական տեսանկյունից:

ԲՀԿ անդամ նախարարները պաշտոնանկ են արվել անցած տարվա հոկտեմբերի 2-ին, երբ կուսակցությունը՝ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ միասին, մասնակցեց խորհրդարանական «պուտչին»՝ նպատակ ունենալով կանխել արտահերթ ընտրությունների անցկացումը:

Ստացվում է՝ Գագիկ Ծառուկյանն ու նրա թիմը հավատարիմ են մնում «Հոկտեմբերի 2»-ի տրամաբանությանը ու այսօր վրեժ են լուծել Փաշինյանից:

Սակայն ԲՀԿ-ի դերը դիտարկելի է ոչ այնքան անցյալի, որքան՝ ապագայի համատեսքստում:

Նախորդ համակարգի ժամանակ ԲՀԿ-ն «բուֆերի» դեր էր կատարում իշխանության համար, կուսակցության այդ «կարգավիճակն» այսօր չի փոխվել. պարզապես հիմա՝ ԲՀԿ-ն բուֆերի դեր է ստանձնել հակահեղափոխության ռևանշի կամ հին համակարգի ռեստավրացիայի կողմնակիցների համար:

Սա է Գագիկ Ծառուկյանի ու նրա թիմի նոր դիրքավորումը:

Ինչքան էլ Ծառուկյանն ու նրա թիմակիցները պնդեն, որ իենց օրակարգում երկրորդ նախագահի հետ համագործակցության հարց չկա՝ ակնհայտ է, որ ԲՀԿ «ընդդիմադիր»՝գործունեությունն ավելի է ներդաշնակվում Ռոբերտ Քոչարյանի «հիբրիդային պատերազմի» տրամաբանության հետ:

Այս իմաստով՝ Հայաստանի քաղաքական կյանքը թեւակոխում է նոր փուլ, երբ հին ու նոր համակարգերի պայքարը կարող է վերստին տեղափոխվել խորհրդարան: Եվ այս ամենը հեղափոխության թիմի «թեթև ձեռքով», որը լեգիտիմացրեց ԲՀԿ-ի ներկայությունը խորհրդարանում՝ որպես հիմնական ընդդիմադիր ուժ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում