Singapore Airlines ավիաընկերության անձնակազմի անդամներն աշխարհում լավագույնն են ճանաչվել Skytrax ավիացիոն ծառայության գնահատման միջազգային կազմակերպության կողմից: Այս մասին հայտնում է «Լենտան»՝ վկայակոչելով Skytrax-ի պաշտոնական կայքը:
Մասնագետները գնահատել են անձնակազմի ուշադրությունը, խանդավառությունը, սիրալիրությունը, արհեստավարժությունը և հյուրասիրությունը: Երկրորդ տեղում են հայտնվել ինդոնեզիական Garuda Indonesia ընկերության աշխատակիցները, երրորդ հորիզոնականում՝ ANA All Nippon Airways-ը, չորրորդում՝ Thai Airways-ը:
Լավագույնների ցուցակում են նաև EVA Air-ի, Cathay Pacific-ի, Hainan Airlines-ի, Japan Airlines-ի, Qatar Airways-ի և China Airlines-ի բորտուղեկցորդները: