Friday, 19 04 2024
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել

Եթե ԱՄՆ-ն այդ քայլը չաներ՝ մեր թավշյա հեղափոխությանը, դրա ժողովրդավարությանը որոշակի վնաս կհասցվեր

ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների համար հատկացվող օգնությունը $40 մլն-ով ավելացնելու՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիրի բանաձևը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Նախագծին կողմ է քվեարկել 268, դեմ՝ 152 կոնգրեսական: Ջեքի Սփիրը նշել է, որ բանաձևի ընդունումը «հզոր ազդանշան է ՀՀ-ի համար»։ «ԱՄՆ-ն ճանաչում է ՀՀ-ի ոգևորիչ ժողովրդավարական առաջընթացը, աջակցում է ավելի հաշվետու կառավարություն ձևավորելու հայերի ձգտումներին և աշխատելու է նրանց հետ ճկուն, պատասխանատու ինստիտուտներ ստեղծելու համար»,- ասել է նա։

Սփիրն ավելի վաղ ասել էր, որ նախորդ տարի Հայաստանը տպավորիչ անցում է կատարել դեպի կայուն ժողովրդավարություն։ «Հայաստանի թավշյա հեղափոխությունը ստիպում է ինձ ժպտալ ամեն անգամ, երբ մտածում եմ դրա մասին: Հեղափոխության ամենակարևոր հանգամանքն այն էր, որ ամենը տեղի է ունեցել առանց մի կաթիլ արյուն թափելու, և մենք պետք է անենք ամեն հնարավորը նրանց աջակցելու համար»,- ասել է Սփիրը: Տեղեկացնենք նաև, որ Ներկայացուցիչների պալատի` Հայաստանին 40 մլն օգնություն նախատեսող բանաձևը պետք է հաստատվի նաև Վերին պալատի՝ Սենատի կողմից:

Միջազգայնագետ Գարիկ Քեռյանի կարծիքով՝ այս որոշումը չէ, որ մեզ պետք է ապացուցեր, որ Արևմուտքը բարյացակամությամբ է ընդունել Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունը։ «Ինչքան էլ, որ նախորդ ընտրությունների ժամանակ միջազգային դիտորդական կառույցների գնահատականը կա՛մ կիսադրական էր կա՛մ խուսափողական, վերջին ընտրություններից հետո բոլոր արևմտյան հետազոտական կենտրոնների և կառույցների գնահատականը 100 տոկոսանոց դրական է, և այն համարվում է եզակի արդար ընտրություններից մեկը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Քեռյանի՝ սա այն ցուցիչն է, որն Արևմուտքին հնարավորություն է տալիս Հայաստանը համարել ժողովրդավարական երկիր. «Նկատի ունենալով, որ ընտրությունները չեն կեղծվել, ընդդիմությունը չի ճնշվել, և չեն կիրառվել բռնություններ, նախորդ ընտրությունների ժամանակ եղած մեթոդները։ Եթե ԱՄՆ-ն այս քայլը չաներ, ապա մեր թավշյա հեղափոխությանը, դրա ժողովրդավարությանը որոշակի վնաս կհասցվեր։ Իսկ սա այն հիմքն է, որը կարող է հեղափոխության առաջնորդին, ներկա իշխանություններին հնարավորություն տալ ապագա քաղաքական ու գաղափարական բարեփոխումներում ապացույց ներկայացնել՝ առ այն, որ Արևմուտքը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները համարում է ժողովրդավարության հաղթանակ»։

Այն, որ նախկինում այդ օգնությունը կրճատվում էր, ըստ Գարիկ Քեռյանի, ներկայացվում էր հիմնավորում՝ իբրև թե ժողովրդավարության աստիճանն իջել է, իսկ հիմա դրա հակառակ գործընթացն է տեղի ունենում։

Ինչ վերաբերում է մեր անելիքներին, միջազգայնագետը նշեց, որ մեզանից շատ բան կախված չէ. «Մենք միշտ էլ ունեցել ենք «և-և»-ի քաղաքականության դրույթը, և արտաքին քաղաքական դոկտրինան եղել է կոմպլեմենտար՝ դա եղել է նախկին իշխանությունների օրոք և չի մերժվում նաև այս իշխանությունների օրոք։ Այսինքն՝ երբևիցե չի եղել այնպես, որ Հայաստանը որդեգրի մի արտաքին քաղաքական ուղղություն, որը հակասի Արևմուտքի հետ համագործակցությանը, իսկ թե այս համագործակցությունը ինչքան կբարձրանա՝ կախված է արևմտյան առաջատար պետությունների քայլերից, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակից։ Կան խանգարող և նպաստող թեմաներ, պետք է այս կոնտեքստում նկատի ունենալ նաև Ղարաբաղյան հակամարտության առկայությունը, այն որ մեր անվտանգությունը ենթադրում է, որ մենք պետք է ավելի շատ եվրասիական կառույցներում լինենք՝ թե՛ տնտեսական և թե՛ անվտանգային։ Բնականաբար կան շատ խնդիրներ, որոնք Հայաստանին առայժմ կաշկանդում են լիարժեք ու առանց խոչընդոտների ծավալել Արևմուտքի հետ համագործակցություն»։

Մեր զրուցակիցը շեշտեց՝ պետք է նկատի ունենալ, որ ամենախանգարող հանգամանքը Արևմուտք-Ռուսաստան ներկայիս հակամարտությունն է, որը վերածվել է Սառը պատերազմի։ «Իսկ Հայաստանը, լինելով եվրասիական կառույցներում, բնականաբար, իր վրա կրում է այդ ազդեցությունը»,- եզրափակեց Գարիկ Քեռյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում