«Մամուլի հետ սուրճ» հաղորդման հունիսի 20-ի հյուրը մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ նախօրեին Hzham.am կայքի խմբագրի՝ շորթման կասկածանքով ձերբակալությանը և նշեց, որ այդ կայքը այնքան էլ լավ համբավ չունի.«Իսկ ընդհանուր առմամբ մեդիադաշտն ամենակոռումպացված ոլորտներից մեկն է։ Շատ տեղերում մնացել են կոռուպցիոներներ, բայց վախենում են ինչ-որ բան անել, իսկ մամուլում այդ վախը չկա։Մեկ-երկու կոռուպցիոներ ստվերում են ամբողջ ոլորտը՝ հաշվի առնելով նաև այն, որ մեր ժողովուրդը ընդհանրացնելու հատկություն ունի»։
Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ խնդիրներ կան նաև օնլայն տարածքում.«Վիրտուալ տարածքում մարդկանց «յանը տարել է», մտածում են՝ ինչ ուզեն, կարող են գրել ու դա ոչ մի հետևանք ունենալ չի կարող։ Վերջին երեք տարվա մեջ ատելության խոսքի տարածումը սոցցանցերում կտրուկ աճել է, այն մարիդկ, ովքեր իրենց թույլ չէին տա ինչ-որ բան գրել, հիմա ազատ գրում են։ Կարող է առաջարկեն ինչ-որ մեկի գլուխը քարով ցխել ու դա նորմալ ընկալվի, մինդչեռ դա նորմալ չպետք է ընկալվի»։