Friday, 29 03 2024
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ

Հրայր Թովմասյանի վերջին հույսը. ինչ է արել ՌԴ դեսպանը

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Պաշտոնական հաղորդագրությունը հայտնում է, որ հանդիպումը եղել է դեսպանի նախաձեռնությամբ: Ըստ երևույթին դեսպանատունը կհայտարարի, որ հանդիպումը տեղի է ունեցել հասարակական-քաղաքական, գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ դեսպանի հանդիպումների շարքում, ինչպես տարածեցին Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո: Այդ հանդիպումից հետո, ի դեպ, ՌԴ դեսպանին հրավիրել են ԱԳՆ և զրուցել ներքին գործերին չմիջամտելու համատեքստում:

Սա աննախադեպ քայլ էր, որի մասին Հայաստանի ԱԳՆ-ն բարձրաձայնեց մի քանի օր անց միայն՝ հունիսի 17-ին: Եվ ահա, դրանից հետո դեսպան Կոպիրկինը ունենում է հերթական հանդիպումը և զարմանալի է, որ այն գործնականում դարձյալ ներքին գործերին միջամտության տրամաբանության մեջ է, հաշվի առնելով Հրայր Թովմասյանի և դատաիրավական համակարգի շուրջ վերջին զարգացումների հանգամանքը և քաղաքական համատեքստը: Ստացվում է, որ Հայաստանի ԱԳՆ զրույցը դեսպանի համար չի՞ ունեցել որևէ նշանակություն: Բայց, այդ դեպքում հազիվ թե Քոչարյանի հետ հանդիպումից հետո տարածեին հայտնի փաստացի «արդարացում» պարզաբանումը: Իհարկե պետք չէ բացառել, որ ՌԴ դեսպանը մի ձեռքով արդարանում է Հայաստանի հանրության առաջ, մյուս ձեռքով շարունակում «ներքին գործերին միջամտությունը», խաղալով երկակի կամ երկդիմի խաղ:

Միևնույն ժամանակ, հարկ է անշուշտ արձանագրել, որ օտարերկրյա դեսպանների հանդիպումները Հայաստանի տարբեր քաղաքական, պետական գործիչների, պաշտոնյաների հետ, ընդունված դիվանագիտական պրակտիկա են և ինքնին այդ հանդիպումների մեջ չկա որևէ արտառոց կամ դատապարտելի հանգամանք: Այլ հարց է հանդիպումների բովանդակությունը: Այդ իմաստով, Հրայր Թովմասյան-ՌԴ դեսպան հանդիպման բովանդակությունը հանրությանը հայտնի չէ, բայց միաժամանակ հայտնի է կարծես թե մի «ավանդույթ», որ ռուսական կողմը, ՌԴ դիվանագետները կարծես թե երբեք իրենց առանձնապես «նեղություն» չեն տվել Հայաստանում դատա-իրավական ռեֆորմի առնչությամբ, իրավական, արդարադատական համակարգերը կարծես թե երբեք չեն հետաքրքրել ՌԴ դեսպաններին: Ինչո՞ւ հանկարծ դեսպան Կոպիրկինը սկսեց հետաքրքրվել դրանով և քննարկում ունենալ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հետ: Եվ ինչո՞ւ այն բանից հետո, երբ խորհրդարանում Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվեց Վահե Գրիգորյանը, այդ ընտրության միանգամայն հասկանալի քաղաքական տրամաբանության մեջ, կամ ավելի շուտ՝ հեղափոխական տրամաբանության մեջ: Փաստացի, ՌԴ դեսպանը Սահմանադրական դատարան է գնում այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարան է «մուտք գործում» հեղափոխությունը: Այստեղ հարց է առաջանում՝ դեսպան Կոպիրկինը հեղափոխության հետևից ՍԴ է մտնում Հրայր Թովմասյանին «պատվով ճանապարհելու՞», թե՞ նրա դիմադրությունը կազմակերպելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում