Իսլամական հեղափոխության պահապանների զորախումբը (ԻՀՊԶ) հայտարարել է, որ Իրանի հարավում խոցել է ամերիկյան Global Hawk հետախուզական անօդաչու սարքը, փոխանցում է Press TV-ն։
Հաղորդագրությունում ասվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Խորմոզգան նահանգի Կուխե Մուբարաք շրջանում, երբ անօդաչուն խախտել է երկրի օդային տարածքը։
Իր հերթին, ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչն ասել է, որ Իրանի օդային տարածքում ամերիկյան անօդաչուներ չեն եղել։