Friday, 29 03 2024
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը

1,5 միլիարդ դոլար. հեղափոխության լուրջ քննությունը

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել է Հայաստանի 1,5 միլիարդ դոլարի վարկ վերցնելու մտադրության մասին, որն, ըստ նրա, արդեն որոշակիորեն ձևակերպված է համաձայնագրերի տեսքով: Ջանջուղազյանը ողբերգական բան չի տեսնում այն հանգամանքի մեջ, որ արտաքին պարտքը կարող է հասնել ՀՆԱ 60 տոկոսին: Մեծ հաշվով, ողբերգական բան իսկապես չկա: Արտաքին ահռելի պարտք ունեն անգամ զարգացած երկրները և համաշխարհային տնտեսության առաջատարներ ԱՄՆ-ն ու Չինաստանը: Խնդիրն իհարկե այն է, թե պետությունն ինչ էֆեկտիվությամբ է տնօրինում, ծախսում վարկը, և այն որքանով է ծառայում զարգացմանը, ոչ թե գոյություն ապահովելուն:

Այստեղ է, որ եղել է Հայաստանի նախորդ տասնամյակի, այսպես ասած, ողբերգությունը: Արտաքին պարտքը գրեթե կրկնապատկվել է ընդամենը գոյություն ապահովելու նպատակի համար, որովհետև տնտեսական, ֆինանսական այլ ռեսուրսներ բացակայել են մի քանի պատճառով: Նախ՝ դրանք բացակայել են ներիշխանական համակարգում հարաբերությունների պարզաբանման կամ, այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյան-Քոչարյան, և մի քանի այլ ուղղություններով իշխանա-օլիգարխիկ դիմակայությունների պատճառով: Այդ իմաստով, հատկապես խոսուն էր 2017-18 շրջանը, երբ միլիարդատեր Սամվել Կարապետյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանին ներկայացրել էին շատ պարզ բանաձև՝ կփոխանցե՞ս իշխանությունը, կստանաս ներդրումներ: Գործնականում, նաև փողի խնդիրը քայքայեց նախկին իշխող համակարգը, թեև այստեղ, իհարկե, կարող է լինել նաև հակառակ պատճառահետևանքային կապի տարր՝ համակարգի քայքայման զգացումը ավելի էր սրում փողի խնդիրը, որևէ մեկն այլևս չէր ուզում ծախսել՝ չունենալով առավել հաստատուն երաշխիքներ:

Փողի խնդիր ունի նաև նոր Հայաստանը, որն, իհարկե, կործանարար կամ կրիտիկական չէ այն պատճառով, որ նոր Հայաստանի իշխանությունը չունի լեգիտիմության խնդիր, և ավելին՝ ունի բարձր լեգիտիմություն: Բայց հասկանալի է, որ այստեղ էլ շատ բան կախված է տնտեսական էֆեկտիվությունից: Մյուս կողմից, խոշոր կապիտալը այդուհանդերձ շարունակում է լինել նախկին իշխանական համակարգի տիրույթում, եթե անգամ դրա կրողների մի զգալի մասը համաձայնել են խաղալ նոր կանոններով և պայմանավորվել են դրա շուրջ նոր իշխանության հետ: Այդուհանդերձ, իշխանությանն անհրաժեշտ է մեկնարկային կապիտալ, այն դեպքում, երբ ահռելի է նաև անվտանգային մարտահրավերի խնդիրը: Միայն նախկին համակարգի յուրացրած փողերը հետ բերելը ունակ չէ լուծել խնդիրները, առավել ևս պարզ չէ, թե ինչ տեմպով ու ծավալով է աշխատում հետբերման մեխանիզմը: Նախկին համակարգում փողի խնդրի մյուս կարևոր պատճառը քաղաքական, կամ աշխարհաքաղաքական էր:

Եվրաասոցացման գործընթացով այն լուծելու Սերժ Սարգսյանի ջանքը տապալվեց հայտնի զարգացումներով, բայց, ի վերջո, չեղավ ներդրում թե՛ ԵՄ-ից կամ Արևմուտքից, թե՛ ԵՏՄ-ից: Չինաստանն էլ մերժեց հայցերը: Իսկ խորքային պատճառը ամենևին այն չէր, որ չէր բավարարում այս կամ այն կողմնորոշումը: Չէր բավարարում սուբյեկտությունը՝ առաջին հերթին, որովհետև բոլոր ուժային կենտրոնները համոզվեցին՝ 2013-ից, որ Երևանը սուբյեկտ չէ, հետևաբար, գործ ունենալ այդ սուբյեկտի հետ՝ քաղաքական, թե տնտեսական, բավական բարդ է: Թավշյա հեղափոխությունը փոխել է վիճակը, սակայն, այդուհանդերձ, առայժմ կա վարկային աջակցության պատրաստակամություն, իսկ ներդրումայինը թերևս կախված է այն հանգամանքից, թե Երևանն ինչպես է օգտագործելու այդ վարկը և ինչպիսի բազա է ստեղծելու հեռանկարի համար: Այստեղ, թերևս, առանցքային է դառնում նախկինում փողի բացակայության մյուս հանգամանքը՝ համահայկական ռեսուրսի անվստահությունն իշխանության և պետության նկատմամբ: Այդ իմաստով, 1,5 միլիարդ վարկի մասին ֆինանսների նախարարի հայտարարությունը հատկանշական է հնչում նախօրեին «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած համահայկական բյուջեի գաղափարի ֆոնին: Այն, անկասկած, բավականին հում է իր այդ տեսքով, սակայն այս փուլում, թերևս, արձանագրման կարիք ունի այն հանգամանքը, որ Հայաստանի տնտեսա-քաղաքական հաջողության բազան համահայկական ռեսուրսն է և դրա արդյունավետ գեներացիայի խնդիրը: Պետք է արձանագրել, որ թավշյա հեղափոխության հիմքում ընկած համահայկական էներգետիկան չհաջողվեց կապիտալիզացնել կամ նյութականացնել անցնող տարվա ընթացքում, և դրանով է նաև պայմանավորված «մեկնարկային» 1,5 միլիարդ դոլար վարկային ռեսուրսի անհրաժեշտությունը:

Մյուս կողմից, անշուշտ, կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ բազմաթիվ հանգամանքներ, այդ համահայկական այդ ռեսուրսի նյութականացման հարցում: Պետք է խոստովանել, որ չնայած հնչեղ, պաթետիկ ելույթներին, համահայկական ռեսուրսն իր կազմակերպական-մենթալ մակարդակով առայժմ ավելի հակված է հենց հռչակագրերի և հայրենասիրական պաթոսի, և սա ունի շատ խորքային, տասնամյակներով ձևավորված պատճառներ: Այդ տեսանկյունից, 1,5 միլիարդի ռազմավարական հեռանկարային թիրախը, արդյունավետության համատեքստում պետք է դառնա այնպիսի տնտեսա-քաղաքական միջավայրի արմատավորումը, այդ բառի ամենալայն՝ կենցաղից մինչև ենթակառուցվածքներ ու անվտանգություն իմաստով, որը կդառնա համահայկական մենթալ ճառասածության վերափոխման մեկնակետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում