Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եգիպտոսի իշխանություններին մեղադրել է երկրի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի սպանության մեջ, հաղորդում է DW-ն։
«Մուրսին բնական պատճառներից չի մահացել, նա սպանվել է»,-ասել է Թուրքիայի առաջնորդը։
Նա ընդգծել է, որ Թուրքիան կանի ամեն ինչ՝ միջազգային դատարաններում Եգիպտոսի իշխանություններին պատասխանատվության ենթարկելու համար։
Իսկ Իսլամական համագործակցության կազմակերպությանն Էրդողանը կոչ է արել «անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է»։