ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ G20 գագաթնաժողովի շրջանակում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է Fox News-ը։
Նրա խոսքով՝ ինքը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի և Չինաստանի հետ։
Նա նաև հավելել է, որ գագաթնաժողովի ժամանակ կհանդիպի Չինաստանի առաջնորդ Սի Ծինպինին։
Թրամփն ընդգծել է, որ ԱՄՆ-ն կկարողանա հարթել հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ։