Թարմացված B-Class Mercedes-ը նկատել են ճանապարհային թեստերի վրա: Ավտոմեքենան թողարկվել է 3 տարի առաջ, իսկ այժմ այն «թարմացվում է»: Ռեսթայլինգի գլխավոր գաղափարը ավտոմեքենան A-Class և CLA-ի ոճերին նմանեցնելն է:
Լուսանկարներից դատելով՝ 2015-ի մոդելը ստացել է ռադիատորի նոր ցանց, նոր ձևի հակամառախուղային լուսարձակներ և նոր օպտիկա: Ավտոմեքենայի հետևի մասը ևս կփոփոխվի նոր լուսարձակների և բամպերի հաշվին:
Տեխնիկական տարրերի մասին ոչինչ հայտնի չէ՝ գրում է Autonews.ru-ն:










































