Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայրենադարձությունը Հայաստանի վերջնական քննությունն է․ Զարեհ Սինանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

– Շնորհավորում եմ, շատ կարևոր հանձնառություն եք ստանձնել, հուսով եմ՝ լավ կլինի: Պարզե՞լ եք՝ ինչ դժգոհություններ էին առաջացել ձեր նշանակման շուրջ, և ի՞նչ հիմքեր ունեին դրանք:

– Շնորհակալություն… Ինչ-որ բողոքներ և անհամաձայնություններ կան, և դա նորմալ է, ես չեմ պատկերացնում որևէ թեկնածուի, որ որևէ պաշտոնի հետ կապված բոլորը համամիտ կլինեն: Ծանոթ եմ բողոքներին, և ուրիշ ոչինչ, ես պարզապես իմ գործն եմ անելու, հստակ հասկանում եմ, թե ինձնից ինչ է սպասվում, ինչ պետք է անեմ. գլուխս կախ աշխատելու եմ:

– Այդ համատեքստում է նաև ՍԴՀԿ վերապահո՞ւմը:

– Այո՛: Ցավում եմ, որ նման հայտարարություն է արել, բայց դրա բացատրությունը շատ հստակ է. երբ որ ես 2013թ. առաջին անգամ իմ թեկնածությունը դրեցի քաղաքային խորհրդի անդամ ընտրվելու համար, նրանք հակադրվեցին, միանգամից ինձ դեմ դուրս եկան միայն այն հասարակ պատճառով, որ ես 2001-ից առնչվել եմ Հայ դատի հանձնախմբի հետ, մի կազմակերպություն, որն առնչվում է ՀՅԴ-ի հետ, եթե անգամ դու լինես Հիսուս Քրիստոսը կամ նրա առաքյալներից մեկը, բայց եթե առնչվում ես ՀՅԴ քույր կազմակերպություններից որևէ մեկի հետ, ցավոք, ՍԴՀԿ-ն իր բողոքն է հայտնում: Շատ լավ, բողոք են ներկայացրել, դա իրենց իրավունքն է:

– Ենթադրելով, որ դուք հակում ունեք դեպի այդ կուսակցությունը:

– Այո, ենթադրելով, որ ես նման հակում ունեմ կամ նույնիսկ կարող է կասկած ունենան, որ այդ կուսակցության անդամ եմ: Ես անդամ չեմ եղել, միշտ համակիր եմ եղել Դաշնակցության Արևմտյան Ամերիկայի կառույցներին, հիմնականում Հայ դատի հանձնախմբին, որովհետև Հայ դատի հանձնախումբն այն կազմակերպությունն է ԱՄՆ-ում, որը կարողանում է շարքային քաղաքացու ուժն օգտագործելով՝ լուրջ լոբբիստական և քաղաքական գործունեություն վարել:

– Հիմա շփումեր կա՞ն Դաշնակցության հետ, խոսքս հայաստանյան կառույցների մասին չէ:

– Ես 31 տարի բնակվել եմ Միացյալ Նահանգների արևմտյան ափում՝ Լոս Անջելեսի տարածքում, և, ինչպես նշեցի, մոտ առնչություն եմ ունեցել ՀՅԴ տարբեր քույր կառույցների հետ, շփումեր կան, և կարծում եմ միշտ կլինեն, որովհետև տարիների ընթացքում այնպիսի ամուր կապեր են ստեղծվել, որ ես չեմ պատկերացնում՝ ինչ պետք է տեղի ունենա իմ կյանքում, որ այդ շփումները չլինեն:

– Բայց ոչ ձեր կարիերան ապահովող շփումներ:

– Ոչ: Պարզապես բարին կամեցող մարդիկ, որոնց հետ ճանապարհ եմ անցել, աշխատել ենք, որպեսզի հայ քաղաքական ձայնը ներկայացված լինի ԱՄՆ-ում, բոլորն ուրախացել են, որ Սփյուռքում ապրած, Սփյուռքը ճանաչող մարդու են նշանակել հանձնակատարի պաշտոնին և բարի երթ են մաղթել:

– Դժվա՞ր որոշում էր այդ առաջարկն ընդունելը, ե՞րբ կայացվեց որոշումը:

– Որոշումը կայացվեց ապրիլին: Մինչ այդ հենց այդ հարցը քննարկելու համար եկա Հայաստան, վարչապետի հետ երկու հանդիպում ունեցանք, և երկրորդ հանդիպման վերջում հայտնեցի, որ պատրաստ եմ: Բարոյականորեն հեշտ էր, հոգեբանորեն՝ դժվար՝ այն իմաստով, որ պետք է հրաժարվեմ այն ամենից, ինչ ստեղծել եմ՝ քաղաքական կարիերայից և այլն: Բայց երբ որ ես ուղարկեցի իմ հրաժարականը, այդ պահից ի վեր մի վայրկյան չեմ մտածել այդ ամենի մասին, որովհետև այն աշխատանքը, որին լծվել եմ, եզակի հնարավորություն է մասնակցել հայրենիքի, պետականության կայացման գործընթացին, դա համարում եմ մեծ պատիվ և երջանկություն:

– Հարգելի՛ Զարեհ, եկեք համեմատենք՝ Սփյուռքի գործերի հանձնակատար և Սփյուռքի նախարար տերմինները:

– Ըստ իս՝ տեխնիկական տարբերություններ կան, նաև որոշակի հոգեբանական: Տեխնիկականն այն է, որ նախարարությունը զուտ նախարարություն է, իսկ հանձնակատարի գրասենյակը միայն զեկուցում է վարչապետին, նրա հանձնարարություններն է կատարում, նաև կաշկանդված չէ այն սահմանափակումներով, որոնք գոյություն ունեն նախարարությունների համար. հանձնակատարն ազատություն ունի իմաստալից կերպով Սփյուռքին ծանոթանալու, մասնակցելու Սփյուռքի կյանքին:

– Ի՞նչն էր Սփյուռքի նախարարին խանգարում այդ իմաստը դնել իր գործառույթների մեջ: Հիմա ի՞նչ ենք շահել:

– Չեմ ուզում անցյալի մասին խոսել: Հայաստանում իրավիճակ է փոխվել, այսինքն՝ այն ժամանակ ավելի բարձր պաշտոն ունեցող մարդիկ ինչ որ ակնկալել են Սփյուռքի նախարարությունից, այն էլ արել է, նրանք հիմնականում շահագրգռված չեն եղել, որ Սփյուռքի կողմից պրակտիկ ներգրավվածություն լինի հայաստանյան կյանքում: Հիմա ճիշտ դրա հակառակն է, այս կառավարությունը, մեր վարչապետը շահագրգռված են, որ Հայաստանը ներգրավված դառնա հայաստանյան կյանքում՝ բոլոր բնագավառներում, որպեսզի հնարավորություն ստեղծվի, և ով ցանկանում է հայրենադարձվել, կարողանա դա անել ամենահեշտ ձևով, որպեսզի Սփյուռքի ներուժը օպտիմալ ձևով օգտագործվի ի շահս Հայաստանի, որպեսզի Հայաստանն էլ օգնի Սփյուռքին, գիտենք՝ Սփյուռքն էլ խնդիրներ ունի: Այս նոր իրավիճակներում նոր նպատակներ են դրված հանձնակատարի գրասենյակի առջև և այդ նպատակները պետք է ես կարողանամ իրագործել:

– Նպատակների մեջ, կարծում եմ, գլխավորը հայրենադարձության նպատակն է:

– Հայրենադարձությունը վերջնական քննությունն է Հայաստանի հաջողության համար… Բացառությամբ ֆորսմաժորային իրավիճակների, եթե Հայաստանը կարողանա ապահովել լուրջ թվերով հայրենադարձություն, դա ինքնին կխոսի պետականության կայացման, ուժեղացման, նաև կառավարման հաջողության մասին:

– Դա որ դեպքո՞ւմ է հնարավոր, որ որևէ երկրում ապրող հայի համար նախընտրելի լինի Հայաստանում ապրելը:

– Նախընտրելի լինելը տարբեր ձևերով է չափվում, օրինակ՝ կարող է Հայաստանում ավելի քիչ գումար վաստակես, բայց ավելի լավ ապրես, քո երեխաների ապագայի իմաստով կարող է ավելի ապահով զգաս այստեղ, քան ԱՄՆ-ում, շատերն այդ պատճառով սկսել են վերադառնալ… Տնտեսության բարելավումը, մոնոպոլիաների վերացումը գործնական քայլեր են, որոնք կարող են խթանել հարենադարձությունը: Պետությունն էլ պետք է պատրաստ լինի հայրենադարձվողներին ընդունել՝ օրենսդրություն ունենա, աշխատատեղեր լինեն և այլն:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում