Ռոբոտ ոստիկանը ծառայության է անցել Կալիֆորնիայի Հանթինգթոն Պարկ քաղաքւոմ: Այն հագեցած է բարձրորակ տեսախցիկներով, ինչը թույլ է տալիս վերահսկել իրավիճակը պուրակներում և այլ վայրերում, որտեղ պարեկության համար բավարար ժամանակ և մարդիկ չկան:
Ռոբոտին անվանել են HP RoboCop՝ ի պատիվ 80-ականների վերջին նկարահանված ֆիլմերից մեկի կերպարի։ Նկարահանված տեսանյութը փոխանցվում է ռոբոտի կողմից իրական ժամանակում:
Կասկածելի իրավիճակ տեսնելիս նա հաղորդում է մոտակա պարեկությանը՝ հաղորդում է canal3:
Հետագայում նման ռոբոտները կօգտագործվեն փողոցներ և շինություններ վերահսկելու համար: