«Ես ընդհանրապես տեսնում եմ միտում ինչ-որ ուժերի կողմից հասարակությանը մատուցել այնպիսի տեղեկություններ, որոնք Ծառուկյանի անունը կկապեն բացասական երևույթների հետ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ երկրորդ անգամ Քննչական կոմիտե չներկայանալուն: