Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ադրբեջանի երկրորդ խայտառակությունը. Ջոն Բոլթոնը հիշեցնում է

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնը թվիթերյան գրառում է արել Վաշինգտոնում սպասվող Մնացականյան-Մամեդյարով հանդիպման վերաբերյալ: Նա հայտնել է, որ անհամբեր սպասում է արտգործնախարարերի հետ հանդիպմանը և հայտարարել ռեգիոնալ խաղաղության առաջխաղացմանը նպաստելու ԱՄՆ պատրաստակամության մասին: Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը տեղի է ունենում վերջին օրերին սահմանի որոշակի լարվածության աճի ֆոնին, որ սադրել է Ադրբեջանը: Ընդհանրապես, 2019 թվականին Բաքուն նկատելիորեն ավելացնում է «ռազմական դիվանագիտության» դոզան իր քաղաքականության մեջ, ակնհայտորեն փորձելով հոգեբանական ճնշում բանեցնել թե Հայաստանի, թե համանախագահների վրա: Ադրբեջանը ընթացիկ տարվա առաջին կեսին արդեն իրականացրել է մի քանի խոշոր զորավարժություն, սակայն հատկանշական է, որ Վաշինգտոնի հանդիպմանը նախորդած խոշոր զորավարժությունն ավարտվեց նաև խոշոր խայտառակությամբ: Արձակված արկերից մեկն ընկավ Գյանջա քաղաքի տներից մեկի վրա:

Գյանջան Ադրբեջանի երկրորդ խոշոր քաղաքն է, և երկրորդ խոշոր քաղաքի ուղղությամբ տեղի է ունենում Բաքվի երկրորդ խոշոր տապալումը զորավարժությունների համատեքստում: Բանն այն է, որ նախորդ տարի ամռանն էլ Ադրբեջանը ստիպված էր դադարեցնել զորավարժությունը, քանի որ հոսանքազրկվել էր գրեթե ամբողջ երկիրը, այդ թվում մայրաքաղաք Բաքուն: Իսկ պատճառն այն էր, որ վթարվել էր Գյանջայի մոտ գտնվող Մինգեչաուր ՀԷԿ-ը: Զուգահեռ, ի դեպ, Գյանջայում տեղի էին ունենում արմատական իսլամիստ խմբերի և տեղի իշխանության բախման դրսևորումներ, մահափորձ Գյանջայի քաղաքապետի դեմ: Մեկ տարի անց, Վաշինգտոնի հանդիպման շեմին, Բաքվի զորավարժությունը տապալվում է իր իսկ բնակչության վրա նետված արկով: Պաշտոնական Բաքուն ստիպված էր խոստովանել այդ հանգամանքը: Այդօրինակ խայտառակությունները Ադրբեջանի համար կարծես թե դառնում են նորմ:

Ահա այդ ֆոնին, Ջոն Բոլթոնի գրառումը ստանում է առավել խորհրդանշական և հատկանշական բնույթ, երբ ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը և ամերիկյան ներկայիս վարչակազմի աշխարհաքաղաքական ուղեղային առաջնորդներից մեկը խոսում է ռեգիոնալ կայունության ու խաղաղության անհրաժեշտության մասին: Եթե Ադրբեջանի բնակչությունը լրջագույն ռիսկի տակ է անգամ իր զինված ուժերի զորավարժության դեպքում, կարելի է պատկերացնել, թե այդ ռիսկն ինչպիսին կարող է լինել իրական, մասշտաբային պատերազմի պարագայում: Իհարկե դա չի նշանակում, որ այդ ռիսկը միայն Բաքվի բնակչության համար է: Ռիսկը ռեգիոնալ է, բայց այստեղ խնդիրն այն է, որ Ադրբեջանն իր քաղաքականությամբ կարծես թե պատրանքի մեջ է, որ ադրբեջանական ռազմական կարողություններն այնպիսին են, որ վտանգ կարող են ստեղծել ցանկացածի համար, իսկ իրենք՝ մնալ անվտանգ: Գյանջայի տներից մեկի վրա ընկած արկը ցրում է այդ պատրանքը, իսկ Բոլթոնն էլ հնչեցնում խաղաղությանը նպաստելու ԱՄՆ հանձնառությունը: Ի դեպ, այդ իմաստով հատկանշական է, որ դա անում է հենց Բոլթոնը և նրա մակարդակով է լինելու Վաշինգտոնում նախարարական հանդիպման համակարգումը: Բանն այն է, որ Ջոն Բոլթոնը նախորդ տարի հոկտեմբերին այցելել էր Կովկաս, ընդ որում այցը սկսել էր Մոսկվայից՝ հանդիպելով նաև Պուտինի հետ: Անկասկած է, որ Բոլթոնի Կովկաս այցը այսպես ասած հետախուզական էր, որի արդյունքում Վաշինգտոնը թերևս արձանագրեց, որ իրավիճակը կամ-կամ է՝ կամ անխուսափելի է մասշտաբային պատերազմը, կամ պետք է զսպվի այն և գտնվի ստատուս-քվոյի քաղաքական կառավարման մեխանիզմ: Ամիսներ առաջ ՌԴ փոխարտգործնախարար Կարասինը Երևանում հայտարարեց, որ միջազգային հանրությունն ունի կոնսենսուս հարցի ուժային լուծումը բացառելու շուրջ: Ամբողջ հարցն այն է, որ չի գտնվում կոնսենսուս ստատուս-քվոյի քաղաքական կառավարման մեխանիզմի շուրջ և այդ խնդիրը շարունակում է մնալ այսպես ասած օպերատիվ կառավարման ռեժիմում, որի հերթական հանգրվանն է Վաշինգտոնը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում