Wednesday, 24 04 2024
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար

Փաշինյանի կամքը. ՊԲ հրամանատարությունը պետք է հեռացվի

Մինչ Երևանում չեն հանդարտվում կրքերը Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի շուրջ, Ստեփանակերտում նոր թափ է հավաքում բանակի բարձրագույն հրամանատարության պաշտոնազրկման շքերթը: Երեկ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն ՊԲ հրամանատարի տեղեկալ գեներալ-մայոր Վարդան Բալայանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Ավելի վաղ ՊԲ հրամանատարի պաշտոնից հեռացվել էր Լևոն Մնացականյանը, որը ներկայումս Արցախի ոստիկանապետն է, իսկ ՊԲ հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկի) պաշտոնից հեռացել էր սեփական զեկուցագրի համաձայն:

Խոսակցություններ են շրջանառվում, որ ցանկն այսքանով չի սահամանփակվելու և սպասվում են նոր հեռացումներ: Ո՞վ է լինելու հաջորդը: Հավանաբար ՊԲ հրամանատարի տեղակալներից որևէ մեկը:

Ակնհայտ է, որ պաշտոնաթողությունների այս շքերթը զուտ կադրային քաղաքականության հետևանք չէ: Գործ ունենք շատ ավելի խորը արմատներ ունեցող գործընթացի հետ: Պարզ է նաև, որ նախագահ Բակո Սահակյանը իր կամքով չի գործում, այլ, ընդհակառակը՝ կյանքի է կոչում Երևանի քաղաքական ղեկավարության ցանկությունը: Կարելի է կարծել, թե ՀՀ վարչապետն ու Արցախի նախագահը որոշակի պայմանավորվածությունների են հասել, իսկ դրա առաջնային նախապայմաններից մեկը Պաշտպանական բանակի բարձր հրամանատարության հեռացումն է:

Ստեղծված իրավիճակում Արցախի նախագահը չի կարող ընդառաջ չգնալ Երևանի ցանկությանը, քանի որ լարված իրավիճակն ու հերթական անգամ թիրախավորվելը ամենևին էլ իրեն ձեռք չի տալիս: Այսպիսով Բակո Սահակյանն ամեն ինչ անում է դիմային առճակատումից խուսափելու համար: Գեներալների հեռացման շքերթը նաև «ինդուլգենցիայի» և փոխհատուցման կարգավիճակ ունի: Այսինքն՝ Արցախի նախագահը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հայտնի երաշխավորագրից հետո փորձում է մեղմել իրավիճակը:

Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե այս պաշտոնաթողությունների համատեքստում ի վերջո որն է Հայաստանի քաղաքական ղեկավարության հետաքրքրությունն ու շահը: Սխալվելու չնչին հավանականությամբ կարող ենք պնդել, որ վարչապետ Փաշինյանը փորձում է բանակից հեռացնել բոլոր այն գեներալներին, որոնք որևէ կերպ առնչվում են Սերժ Սարգսյանի հետ: Իսկ ոչ այնքան կոռեկտ ձևակերպմամբ Փաշինյանն ազատվում է բանակի «սերժսարգսյանական» կադրերից: Խնդիրը մեկն է. ՀՀ վարչապետը վտանգ է զգում և այդ վտանգը չեզոքացնելու ճանապարհին առաջնային է ունենալ բանակի բարձր հրամանատարության անշեղ ու երկաթյա հավատարմությունը: Մեկ տարվա պաշտոնավարումից հետո նախկին հեղափոխական Նիկոլ Փաշինյանն ի վերջո կարողացավ տեղավորվել պետական գործչի և Հանրապետության ղեկավարի դերի մեջ: Իհարկե որոշակի վերապահումներով: Իսկ հիմա գերագույն հրամանատարի դերակատարությամբ հանդես գալու ժամանակն է: Վարչապետն ուզում է ցույց տալ, որ ինքն է հայկական բանակի առաջնորդն ու հրամանատարը, և վերջնական որորոշման իրավունքը վերապահված է հենց իրեն: Բայց ամբողջ խնդիրը հենց այստեղ է թաքնված. ինչպես լինել գերագույն հրամանատար, երբ բանակի որոշ հրամանատարներ նույնիսկ չեն էլ ճանաչում նրա լեգիտիմությունն ու սերտ կապերի մեջ են Հայաստանի նախկին ռեժիմի ներկայացուցիչների հետ:

Այսինքն գեներալներին հեռացնելու գործողության միոցով Փաշինյանը հարվածում է միանգամից երկու թիրախի. մի կողմից նա չեզոքացնում է հեղաշրջման և զինվորականների ըմբոստության վտանգը, իսկ մյուս կողմից էլ հստակ ամրագրում այն իրողությունը, որ ինքն է գերագույն հրամանատարը, և բանակի հրամանատարները պարտավոր են հավատարմորեն ենթարկվել իրեն: Ավելորդ չի նկատել, որ օդում կախված է նաև պատերազմի վերսկսման սպառնալիքը: Կարելի է ենդադրել, որ բռնկման հնարավորությունը ժամանակի հարց է: Այս տեսանկյունից առավել ևս վարչապետի համար կարևոր է ունենալ բանակի հավատարմությունը, քանի որ պատերազմական իրավիճակում գեներալները չեն կարող բանավեճի մտնել գերագույն հրամանատարի հետ՝ վիճարկելով նրա գոծողությունների ճշմարտացիությունն ու լեգիտիմությունը:

Ամենևին էլ չենք փորձում Արցախի մեր գեներալներին հրեշի կարգավիճակ շնորհել: Երիցս ո՛չ: Խնդիրն ավելի քան քաղաքական է, բայց քաղաքական հակասությունները չեն կարող խոցելի դարձնել մեր երկու պետությունների անվտանգությունն ու խաղաղ գոյակցությունը: Եթե քաղաքական ղեկավարությունն ու գեներալները հակասություններ ունեն, ապա կողմերից մեկը պետք է հեռանա: Այս պարագայում ամենախելամիտ որոշումը գեներալների նահանջն է, ինչն էլ աստիճանաբար կյանքի է կոչվում:

Բայց ամեն ինչից զատ չենք կարող չխոսել նաև մեկ այլ խնդրի մասին, որը պակաս վտանգավոր չէ, քան գոյություն ունեցող կոնֆլիկտային փոխհարաբերությունները: Բանն այն է, որ ՊԲ հրամանատարների հաջորդական հեռացման փաստերը կարող են բացասաբար ազդել բանակի մարտունակության և բարոյահոգեբանական վիիճակի վրա: Ասվածից հետևում է, որ Երևանն ու Ստեփանակերտը պետք է շատ զգույշ գործեն, առանց ավելորդ ցնցումների և լարումների: Չի կարելի ներքաղաքական խնդրի կարգավորման ճանապարհին կանգ չառնել ոչնչի առջև, անխնա գլխատել բանակն ու թողնել առանց հրամանատարների: Հուսով եմ ՀՀ վարչապետն ու Արցախի նախագահը հաշի կառնեն բոլոր այս վտանգներն ու դրանց դրսևորման բոլոր հնարավորությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում