Thursday, 25 04 2024
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ

Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային ոլորտում ծառայություն մատուցելու լավ փորձառություն չունի. ինչ կլինի, եթե տրանսպորտը լինի համայնքային

Քաղաքապետ Հայկ Մարությանը նախօրեին հայտարարել է, որ տրանսպորտային նոր ցանցի վերջնական փաթեթն արդեն ուղարկվել է կառավարություն, բայց ցանցի ներդրման համար առնվազն 2 տարի ժամանակ է պետք: «Իմ մոտեցումն է, որ Երևանի տրանսպորտը լինի համայնքային: Եթե ոչ 100 տոկոս, ապա 50 տոկոսից ավելին: Պետությունը պետք է անի, որպեսզի մաքսիմալ էժան լինի: 20 տարի տրանսպորտային ցանցը չի փոխվել, դուք ուզում եք՝ 2-3 ամսում լինի, սա մեծ աշխատանք է, որը մեր թիմը կատարում է: Արդեն մենք պատրաստ ենք, որպեսզի վերջնական փուլ մտնենք: Եվ ուզում եմ ընդգծել, որ նախընտրական ծրագիրը ես և իմ թիմը ներկայացրել ենք 5 տարվա համար: Այսինքն՝ 5 տարվա ընթացքում պետք է լինեն խոստումները»,- ասաց նա:

Քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանի խոսքերով՝ համաձայն քաղաքի նոր տրասնպորտային ցանցի, Երևան քաղաքում գործելու է 820 ավտոբուս, որոնից 216՝ 18 մետրանոց, 480-ը՝ 7.5-8 մետրանոց, և 29 ավտոբուս՝ 12 մետրանոց։ Ավտոբուսները սպասարկելու են ամբողջ Երևան համայնքը։ Լինելու են 11 հիմնական և 30 սնուցող գծեր։ Այսինքն՝ շատ դեպքերում քաղաքացիները իրենց ցանկալի տեղ հասնելու համար պետք է մի ավտոբուսից իջնեն և նստեն ուրիշը։ Ներդրվելու է ամբողջությամբ նոր երթուղային ցանց, գործելու է միասնական տոմսային համակարգ։

Քաղաքապետարանի պաշտոնյաների խոսքերով՝ գործընթացի ուշացումը պայմանավորված է գնումների, 820 ավտոբուսների կառուցումը, որի համար արտադրողին, փոխքաղաքապետի խոսքերով, պետք է ժամանակ տալ։

Երևանի ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս գործընթացներին, նկատեց, որ քաղաքապետարանի պաշտոնյաները՝ սկսած քաղաքապետից, բարեփոխումների համար բավականաչափ մեծ ժամկետներ են նշում։ «Ակնհայտ է, որ իրենց կողմից նշված ժամկետները բավականաչափ մեծ են, և իրենք պետք է ամեն ինչ անեն այդ ժամկետներում ծրագիրը կյանքի կոչելու համար»,- ասաց Խաժակյանը։

Անդրադառնալով քաղաքապետի դիտարկմանը, թե իր մոտեցումն այն է, որ Երևանի տրանսպորտը լինի համայնքային, ավագանու ընդդիմադիր անդամը նշեց, որ սա որոշակի առումով ռիսկային է, երբ ամբողջ տրանսպորտային համակարգը լինի համայնքային, քանի որ այսօր էլ Երևան համայնքը բավականին մեծ մասնաբաժին ունի՝ ի դեմս «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի և այնպես չէ, որ որակական առումով ավելի լավ ծառայություն են մատուցում։ «Հիմա իրենք շահագործում են «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ն, բայց որակական առումով ոչ մի առավելություն տեսանելի չէ, ոչ էլ տեսանելի է մասնավորի համեմատ ավելի լավ կառավարելը։ Ես կարծում եմ, որ այդ գործառույթը պետք է իրականացնի միջազգային մրցույթով հաղթած միջազգային օպերատորը, որն ունի փորձառություն՝ այդ աշխատանքն անելու։ Քաղաքապետարանն այդ ոլորտում նման ծառայություն մատուցելու լավ փորձառություն չունի»,- ընդգծեց Դավիթ Խաժակյանը։

Նշենք, որ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագծի շուրջ ավելի վաղ, ամիսներ շարունակ քննարկումներ են եղել հանրային տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի շրջանակում: Աշխատանքային խմբում ներգրավված էին քաղաքապետարանի աշխատակիցներ, Երևանի ավագանու անդամներ, հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ, ովքեր ներկայացրել էին նաև իրենց առաջարկներն ու դիտարկումները նոր երթուղային ցանցի սպասարկման, նախատեսվող ավտոբուսների տեխնիկական հնարավորությունների, սակագնի հաշվարկման, էլեկտրատրանսպորտի զարգացման, մասնավորապես տրոլեյբուսների ցանցի արդիականացման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

Նշենք, որ ներկայումս գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն տրանսպորտային նոր ցանցով առաջարկվում է 42-ը, էապես կնվազի նաև տրանսպորտային միջոցների քանակը: Ինչպես արդեն նշեցինք, կգործարկվի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս: Ավտոբուսների քանակի մեջ ներառված են նաև պահուստային միջոցները, որոնք ընդհանուրի 15 տոկոսն են կազմելու: Ավելի քան երեք անգամ կրճատվելու է նաև ցանցի երկարությունը: Ըստ քաղաքապետարանի, սա չի նշանակում, որ նվազելու է ծածկույթը, պարզապես նվազելու են կրկնվող գծերը: Սրա շնորհիվ հնարավորություն կլինի ցանցի կիրառման և շահագործման ընթացքում լուրջ խնայողություններ անել, ինչն էապես կթեթևացնի սակագնային բեռը:

Տրանսպորտային նոր ցանցի նախագծումն իրականացրել է WYG խորհրդատվական ընկերությունը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում