MH370 չվերթի անձնակազմի հրամանատար Զախարիա Ահմադ Շահը ներգրավված է Malaysian Airlines-ի Boeing 777 օդանավի ուղևորների մահվան մեջ, հաղորդում է The Atlantic-ը:
Հետաքննության ընթացքում փորձագետները պարզել են, որ Շահն ինքն է օդանավը շեղել ճանապարհից, ենթադրաբար, դրանից առաջ սպանելով երկրորդ օդաչուին, և ապա ավելի քան 12 հազար կիլոմետր բարձրության վրա ապահերմետիկացրել ինքնաթիռը:
Օդաչուի այս գործողությունների հետևանքով Boeing 777-ի ուղևորների թթվածինը վերջացել է և նրանք խեղդվել են նախքան ինքնաթիռի Հնդկական օվկիանոսի ջրերում հայտնվելը:
Ավիավթարը տեղի է ունեցել 2014 թ.-ի մարտի 8-ի գիշերը, երբ Կուալա-Լումպուրից Պեկին թռչող Boeing 777 ինքնաթիռն անհետացել է ռադարների էկրաններից: Ինքնաթիռում 238 մարդ է եղել: