ԱՄՆ-ում կարծում են, որ Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա հարձակում կարող էին գործել միայն զինված ուժերում պատրաստվածություն անցած անձինք: Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի ղեկավարի տեղակալ, գեներալ Փոլ Սելվան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Տարածաշրջանում միակ երկիրը, որը հարձակվելու շարժառիթ ունի, Իրանն է»,- պնդել է գեներալը:
«Դրանք փոքր ջանքեր չեն»,- նշել է նա՝ խոսելով հարձակման մասին:
Սելվայի կարծիքով՝ իրանական նավատորմը կարող էր արագ հանել ենթադրյալ չպայթած մագնիսական ականը լցանավերից մեկից, ինչի հնարավորությունը տալիս է այդ զինամթերքի կառուցվածքը: