Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ տեղի ունեցած միջադեպը․ իրենց հանդիպման ընթացքում Մերկելը ցնցումներ է ունեցել: Ուկրաինայի ղեկավարի խոսքերը մեջբերել է Bild-ը:
«Ես կանգնած էի նրա կողքին, և հավատացեք, նա ապահով վիճակում էր», – ասել է Զելենսկին:
Մերկելը վատ է զգացել, երբ նրանք կանգնած էին կարմիր գորգի վրա՝ սպասելով իրենց երկրների օրհներգերին: Կանցլերը հետագայում պարզաբանել է, որ ցնցումը պայմանավորված էր ծանր ջրազրկմամբ, և մի քանի բաժակ ջուր խմելուց հետո նրա ինքնազգացողությունը լավացել է: