Thursday, 28 03 2024
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է

Մեծ փակուղի, կամ՝ իշխանության «նվերները» Քոչարյանին

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանն այսօր որոշում է կայացրել մերժել տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի և գործով պաշտպանների՝ իր դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունները։ Երկրորդ նախագահի հարցով Վերաքննիչ դատարանում տեղի ունեցող գործընթացը վերածվել է կատարյալ զավեշտի։ Կողմերից որևէ մեկը դատավորին չի վստահում ու առիթը բաց չի թողնում նրան ծաղրելու համար։

Իհարկե, դատավարության սուբյեկտների նման վարքագիծը տարբեր մոտիվացիաներ ունի։ Տուժողների համար նա մի դատավոր է, որ տարիներ առաջ Մարտի 1-ի գործով մոտ մեկ տասնյակ որոշումներ է կայացրել՝ նախկին համակարգի գծած սցենարով, ինչն այսօր կտրականապես հերքվում է ՀՔԾ նոր քննության արդյունքում։ Բացի դրանից՝ Դանիելյանը դատավոր է նշանակվել Ռոբերտ Քոչարյանի կողմից, ինչը նույնպես որոշակի կասկածներ է հարուցում նրա օբյեկտիվության հանդեպ։

Պաշտպանական կողմն իր հերթին պնդում է, որ Դանիելյանն ամենացածր վարկանիշն ունի՝ որպես անաչառ դատավոր, այլ խոսքով՝ մշտապես տրվում է դատախազության ազդեցություններին։

Նման տոտալ անվստահությունը մտահոգիչ չէր լինի, եթե դատավորը լիներ խարիզմատիկ ու կարողանար վերահսկել դատական գործընթացը, սակայն վերջին երկու նիստերը թողնում են զավեշտի տպավորություն, իսկ դատավորը ոչ միայն չի տիրապետում իրավիճակին, այլ նաև ոչ համարժեք վարքագիծ է դրսևորում նույնիսկ ստանդարտ իրավիճակներում։

Պատկերավոր ասած՝ Դանիելյանը մարմնավորում է այսօրվա դատական համակարգի կաթվածահար, բարոյալքված վիճակը, ինչը իրավական փակուղու մեջ է դնում նաև Մարտի 1-ի գործը։

Անկախ բովանդակությունից՝ դատարանի ցանկացած որոշում կասկածի տակ է դրվելու իրավական հարթության վրա։ Պաշտպանական խումբը փորձում է ալիբիներ ստեղծել գործը Եվրոպական դատարանում վիճարկելու նպատակով, իշխանությունները փակուղին մտադիր են հաղթահարել վեթինգի ու անցումային արդարադատության գործիքների օգնությամբ։ Սակայն նույնիսկ հակադիր այս ցանկությունները գուցե հնարավոր չդարձնեն Մարտի 1-ի գործի շուրջ ստեղծված ճգնաժամի հաղթահարումը։

Եթե հասարակությանը «սևերի» ու «սպիտակների» բաժանելու հետևողական, բայց անպտուղ ջանքերի փոխարեն իշխանություններն անցած մեկ տարում իրապես զբաղվեին դատական ռեֆորմով, ապա ՀՔԾ բացահայտումները հիմա կքններ վստահության ռեսուրս ունեցող դատարանում, ու մենք ականատես չէինք լինի արդարադատության այս ֆարսին։ Իշխանության աններելի դանդաղկոտությունը, ոչ համակարգային մտածողությունը հանգեցրել է այսօրվա իրավիճակին, երբ դատարանների ինստիտուցիոնալ ճգնաժամը կարող է խոչընդոտ ստեղծել հասարակության համար կենսական կարևորություն ունեցող գործերի լիարժեք բացահայտման համար։ Այս առումով՝ Ռոբերտ Քոչարյանին ամենամեծ «նվերն» արել է հենց հեղափոխության թիմը՝ մեկ տարուց ավելի համակցվելով դատական կոռումպացված համակարգի հետ, որը շարունակում է ապտակ հասցնել հեղափոխության արժեքներին ու իդեալներին։

Ուզենք, թե չուզենք՝ իշխանության սխալ մարտավարությունն այս օրերին նույնպես հարվածեց թե՛ դատական ռեֆորմի և թե՛ Մարտի 1-ի գործով դատավարության լեգիտիմությանը։

Դատական ռեֆորմի անհրաժեշտությունը չի վիճարկում որևէ մեկը, սակայն հենց մարտավարական առումով խիստ խոցելի էր վեթինգի մասին հայտարարել դատական մեկ ակտի, ավելի ստույգ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունից հետո։ Նմանապես՝ դատական ռեֆորմի մասին Նիկոլ Փաշինյանի համապարփակ ելույթը պետք չէր ուղեկցել դատարանների մուտքերը շրջափակելու միանգամայն անիմաստ ու իմպուլսիվ ակցիայով, որը գործնականում ոչինչ չտվեց ռեֆորմին, սակայն փաստարկներով զինեց Քոչարյանի թիմին։

Այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվեց, դատարանների նկատմամբ տեղի ունեցան աննախադեպ ճնշումներ, որոնք նպատակ ունեին ոչ միայն պատժել այն դատավորին, որը ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին, այլ նաև ահաբեկել այն դատավորներին, որոնք ապագայում կքննեն պարոն Քոչարյանի գործը․ երեկվա ասուլիսի ժամանակ հայտարարել է Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: «Արդեն պատկերացնում ենք՝ ինչ տեղի կունենա ցանկացած դատավորի հետ, որը կայացնի այնպիսի որոշում, որը դուր չի գա իշխանություններին: Չգիտեմ մի երկիր, որտեղ դատարաններն ու դատավորները նման ճնշումների ենթարկվեն»,- ասել է նա և հավելել. «Բոլորիս կողմից հասկանալի է այն դատավորի վիճակը, որը պետք է քննի Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցը»:

Հենց այս հարթության վրա եմ պնդում, որ իշխանությունների որոշ քայլեր իրապես «նվեր» էին փաստարկների դեֆիցիտ ունեցող պաշտպանական կողմի համար։

Ստեղծվել է փակուղային մի իրավիճակ, որն ակնհայտորեն օգտագործվում է Ռուսաստանի կողմից Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու նպատակով։ Թերևս այս մտահոգություններն ունեն նաև իշխանության վերնախավում, ու դրանով էր պայմանավորված Ռուսաստանի դեսպանին ԱԳՆ հրավիրելը։

Այլևս ակնհայտ է, որ իրավիճակը չի կարող հաղթահարվել միայն իրավական գործիքներով, ու իշխանությունները նաև քաղաքական որոշումներ կայացնելու անհրաժեշտություն ունեն, մանավանդ խնդիրն ուղղակիորեն վերաբերում է Հայաստանի ինքնիշխանությանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում