Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի սուպերմոդել Բելա Հադիդին մեղադրել են ռասիզմի մեջ ինքնաթիռների հետ լուսանկարի համար: Աղջիկը լուսանկարները տեղադրել է Instagram-account-ի պատմությունների էջում:
Համացանցի օգտատերերը վրդովված էին այն փաստով, որ լուսանկարում Հադիդը իր ոտքը բարձրացրել է ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի դրոշներով ինքնաթիռների վրա: Նրանք այդ արարքը ռասիստական են համարել: Բացի այդ, նրանք Հադիդի հետ համագործացող Dior և Calvin Klein ապրանքանիշներից պահանջել են դադարեցնել համագործակցությունը մոդելի հետ:
Աղջիկը հեռացրել է իր լուսանկարը, ինչպես նաև ներողություն է խնդրել Twitter-ում և Instagram-ում անգլերենով և արաբերենով. «Ես սա հրապարակում եմ՝ պարզելու համար ինչ-որ բաներ, որոնք խոցում են իմ սիրտը: Ես չէի ուզում, որ իմ գրառումներն օգտագործվեին որևէ մեկի հանդեպ ատելություն առաջացնելու համար: Ես սիրում եմ իմ ընտանիքի մահմեդական և արաբական հատվածին և անհանգստանում եմ իմ եղբայրների և քույրերի համար», – գրել է Հադիդը: