Պրիշտինայից Բազել թռչող Boeing 737-300 ինքնաթիռի տասը ուղևորներ բժշկական օգնության կարիք են ունեցել․ վայրէջքից 20 րոպե առաջ ինքնաթիռը հայտնվել է ուժեղ տուրբուլենտության գոտում։
Ինքնաթիռն այնքան ուժեղ է ցնցվել, որ բեռնախցիկներից դուրս թռած բեռները բառացիորեն թռչում էին սրահով մեկ։ Ինքնաթիռում 121 ուղևոր է եղել։
Ցնցման պահից քիչ առաջ բորտուղեկցորդները սկսել են սպասարկումը․ նրանցից մեկը շարքերի միջով ըմպելիքներով լի բեռնասայլակ է քշել։ Ուժեղ հարվածից տաք ըմպելիքը թափվել է ուղևորների վրա․ նրանք այրվածքներ են ստացել։