Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ի դեմս Իշխան Զաքարյանի՝ գործ ունենք քոչարյանականությանը տրված ինդուլգենցիայի հե՞տ. Արման Բաբաջանյան

Այսօր՝ հունիսի 18-ին, Ազգային ժողովում հրավիրել է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը անդրադարձավ օգոստոսի 6-ին մեկնարկելիք Համահայկական 7-րդ խաղերին:

«Համահայկական խաղերը Հայաստանում և Արցախում են մեկտեղում տասնյակ հարյուրավոր մեր հայրենակիցների: Այսպիսով՝ այդ միջոցառումը դառնում է համազգային նշանակության իրադարձություն, որին պետք է վերաբերվել ամենայն պատասխաանտվությամբ: Սակայն մենք թույլ ենք տալիս այնպիսի բացթողումներ ու սխալներ, որոնք ստվերում են Համահայկական խաղերի նշանակությունն ու անգամ օրինականությունը»,- հայտարարեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ Համահայկական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Իշխան Զաքարյանը նախորդ հանցավոր ռեժիմի կարկառուն ներկայացուցիչներից մեկն է. «Նա Ռոբերտ Քոչարյանի իշխանության ամենաառանցքային դերակատարներից մեկն է և նույնը շարունակել է նաև Սերժ Սարգսյանի իշխանավարման ժամանակահատվածում: Իշխան Զաքարյանը քրեաօլիգարխիկ համակարգի կենդանի մարմնավորումն է, հին Հայաստանի հակապետական դեմքերից մեկը, և անթույլատրելի է, որ նման արատավոր գործիչը նոր Հայաստանում զբաղվի որևէ պատասխանատու գործով»:

Արման Բաբաջանյանը ընդգծեց՝ ՀՀ քաղաքացիների և Սփյուռքի մեր հայրենակիցների նկատմամբ վիրավորանք է այն, թե ինչպես է պետությունը՝ ի դեմս փոխվարչապետի, ընդունում Իշխան Զաքարյանին. «Իշխան Զաքարյանին այդ պաշտոնում աշխատելու հնարավորություն տալով՝ մենք ակամայից պետական կառավարման համակարգ, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների տիրույթ ենք բերում քրեաօլիգարխիկ բարքերն ու հանցավորությունը»:

Պատգամավորը հիշեցրեց, որ Իշխան Զաքարյանը մեկն էր այն անձանցից, ով 1 տարի առաջ ստորագրեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը. «Գուցե ի դեմս Իշխան Զաքարյանի՝ գործ ունենք հին ու նոր Հայաստանների մի յուրօրինակ հաշտության, քոչարյանականությանը տրված ինդուլգենցիայի հե՞տ: Ուզում եմ հավատալ, որ՝ ոչ: Սակայն այդ տպավորությունը ցրելու համար Իշխան Զաքարյանը պետք է օր առաջ հեռացվի այդ համահայկական կառույցի ղեկավարի պաշտոնից»:

Արման Բաբաջանյանը կոչ արեց գործուն քայլեր ձեռնարկել և Համահայկական խաղերին ներկայանալ արժանի անձով. «Այլապես ստիպված կլինենք արձանագրել, որ ապրում ենք տեղ-տեղ՝ նոր, տեղ-տեղ հին Հայաստանում, որտեղ հանցագործները ոչ միայն չեն պատժվում, այլև զբաղեցնում են պատասխանատու դիրքեր»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում