Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնազգացողությունը վատացել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ: Պաշտոնական արարողության ժամանակ Գերմանիայի առաջնորդը ցնցումների մեջ է ընկել:
Երբ երկու երկրների ղեկավարները լսում էին ազգային օրհներգերը բանակցությունների մեկնարկից առաջ, Անգելա Մերկելը սկսել է ցնցվել և անընդհատ փոխել ձեռքի դիրքը՝ հաղորդում է REN TV- ն:
Գերմանիայի կանցլերի ինքնազգացողության վատացման պատճառ կարող էր հանդիսանալ Բեռլինում բարձր ջերմաստիճանը, որը գերազանցում է 30 աստիճանը: