Այսօր՝ հունիսի 18-ին, Ազգային ժողովում հրավիրել է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հայտարարությունը վերաբերում էր Հայաստանի աղմկոտ մայրաքաղաքին: «Երևանցու անդորրը պահպանելը պետական հոգածության հարց է»,- նկատեց նա:
Պատգամավորի խոսքով՝ Երևանի աղմուկի առյուծի բաժինը տրանսպորտային միջոցներինն է, որոնց թիվը տարեցտարի թռիչքաձև աճում է. «Գլուշիտելները դիվային ձայներ են արձակում, որոնք խլացնում են Կենտրոնում բնակվող անձանց: Տարբեր ֆիրմային հնչյուններով արձակված ազդանշանները վարորդները հնչեցնում են նաև վատ տրամադրության, շտապելու, ընկերոջը ողջունելու և այլ դեպքերում»:
Պատգամավորն անդրադարձավ նաև մոտոցիկլավարներին՝ ասելով, որ նրանք վտանգում են ոչ միայն իրենց, այլև քաղաքացիների կյանքը:
Մանրամասները՝ տեսանյութում: