С-400 զենիթահրթիռային համակարգը ինտելեկտուալ հրթիռ է ստացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես պատմել են «Ալմազ-Անտեյում», հրթիռը կարող է ոչնչացնել հորիզոնից դուրս գտնվող թիրախները:
Այն հագեցած է կառավարման համակարգով, որը կիրառման ռեժիմների լայն դիապազոն է ապահովում: Դրանց թվում են ակտիվ ինքնակառավարումը, ինչպես նաև արտաքին աղբյուրներից տեղեկությունների օգտագործումը: