Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Լավագույն տղերքը հեռանում են․ Աբսուրդային երևույթ հայկական ֆուտբոլում

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության ավարտին պես, մեր թիմերից մեծ թվով ֆուտբոլիստներ հեռացան և ըստ ամենայնի կշարունակեն հեռանալ: Մասնավորապես, մեր առաջատար 4 ակումբներից «Արարատ-Արմենիայից», «Փյունիկից», «Բանանցից» և «Ալաշկերտից» արդեն իսկ հեռացել են մոտ 30 ֆուտբոլիստներ, որոնց մեծ մասը լեգեոներներ են: Նշենք, որ հենց այս թիմերն են մեկնարկելիք մրցաշրջանում մեր երկիրը ներկայացնելու եվրագավաթների խաղարկություններում: Այսօր տեղի ունեցավ Եվրոպա լիգայի և Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման փուլի վիճակահանությունը և մոտ մեկ ամսից հայկական ակումբները դուրս կգան եվրոպական ասպարեզ: Հեռացած լեգեոներների շարքում շատ են այն խաղացողները, որոնք ավարտված Բարձրագույն խմբի առաջնությունում տոն էին տալիս և իրեն ակումբների առաջատարների շարքում էին: Ինչ-խոսք որոշ ֆուտբոլիստների տարբեր պատճառներով ակումբները չեն կարողացել պահել, բայց ամեն դեպքում կարևորագույն մրցաշարերից առաջ նշանակալի կորուստներ կրելն իսկապես աբսուրդի է նման է և դժվար է մեկնաբանել:

Նշված չորս թիմերը արդեն իսկ սկսել են նախապատրաստվել եվրոպական մրցաշարերին և անց են կացնում ուսումնամարզական հավաքներ: Սպասվում է, որ կազմերն ուժեղացնելու նպատակով այս ընթացքում ակումբները կհամալրվեն նոր լեգեոներներով: Բայց սա միանգամայն ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է: Մեկ երկու շաբաթ առաջ եկած նույնիսկ բարձրակարգ ֆուտբոլիստը կարո՞ղ է արդյոք պաշտոնական հանդիպումներում օգուտ տալ թիմին: Նշված թիմերում այսօր խաղային համակարգերը մասնակի և ոչ մասնակի ուղղակի խաթարված են, իսկ վերականգնվելու համար ամիսներ են պետք: Օրինակ «Ալաշկերտը», որը առաջնության ավարտին պայքարում էր չեմպիոնի կոչման համար ակումբի ղեկավարությունը պաշտոնանկ արեց գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանին: Արդյունքում թիմը զբաղեցրեց միայն 4-րդ հորիզոնականը: Առաջնության ավարտից հետո էլ «Ալաշկերտից» հեռացան միանգամից 8 առանցքային ֆուտբոլիստներ: Ու այս վիճակում թիմը պատրաստվում է ելույթ ունենալ Եվրոպա լիգայի խաղարկությունում: Պետք է ընդունենք, որ այս խնդիրն ունի խորքային պատճառ: Այս տարվա սկզբին բուռն քննարկումներ և բանավեճեր էր ծավալվել հայկական ակումբներում լեգեոներների քանակի լիմիտ սահմանել չսահմանելու վերաբերյալ: Շատ էր խոսվում, որ դրսից եկած ֆուտբոլիստների մեծ մասը որակապես չեն գերազանցում տեղացի ֆուտբոլիստներին: Հիմա լեգեոներների սահմանափակմանը դեմ արտահայտվող ակումբները, մասնագետները կարևոր հանգրվանում ուղղակի հրաժարվում են նրանցից՝ հույսը դնելով չգիտես ինչի վրա: Վստահ ենք, որ եթե մեր առաջնությունում գործեր լիմիտ ապա ակումբները ստիպված լինելով հրավիրելու ավելի բարձր կարգ ունեցող ֆուտբոլիտսների, նրանց ավելի լուրջ կվերաբերվեին, երկարատև պայմանագրեր կկնքեին և նման արտահոսք տեղի չէր ունենա: Այսօր ակումբը հրաժարվելով 5-6 լեգեոներից վաղը նրանց կփոխարեն կհամալրվի դրսից հրավիրված ուրիշ 5-6 ֆուտբոլիստներով: Սա լուրջ մոտեցում չէ:

Հիշեցնենք, որ խնդրին անդրադաձել էր նաև «Արարատի» նախկին և «Ալաշկերտի» ներկայիս գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը՝ լեգեոներների լիմիտի մասին հնարավոր օրենքն անվանելով հիմարություն: Խաշմանյանի դիտարկմանը բավական կոշտ կերպով էին արձագանքել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ՝ Էդգար Մանուչարյանը, Էդգար Մալաքյանը և Գոռ Մալաքյանը: Մի քանի ամիս առաջ «Արարատը» համալրվել էր մեկ տասնյակից ավելի լեգեոներներով, որոնք ոչնչով չէին գերազանցում տեղացի ֆուտռբոլիստներին: Ավելին նրանցից մի քանիսին աչքի էին ընկնում ոչ մարզական պահվածքով: Կարճ ժամանակ անց այս խաղացողները հեռացան: Եվս մեկ անգամ ուզում ենք նշել, որ մրցաշրջանի ավարտին օտարեկրացի ֆուտբոլիստների արտահոսքը ուղիղ կապ ունի լեգեոներների մասով լիմիտի չգործելու հետ: Քննարկման ակտիվ փուլում ՀՖՖ-ի նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարել էր․ «Ես կարծիք չեմ հայտնի լեգեոնականների թվի սահմանափակման վերաբերյալ: Միայն ուրախ եմ, որ նման մեծ քննարկում է առաջացել:

Ֆուտբոլի ֆեդերացիայում կլսենք բոլոր կարծիքները, և կընդունենք հավասարակշռված որոշում, որպեսզի որևէ մի կողմի չնեղացնենք»: Հայաստանի առաջնությունում լեգեոներների մասին քննարկումները բավական արագ դադարեցին: Ինչ տեղի ունեցավ: Հայկական թիմերը բնականոն ընթացքով շարունակեցին ելույթները Բարձրագույն խմբի առաջնությունում: Երկու ամիս առաջ վստահ էինք, որ երկու բևեռները հստակ տեսնում էին խնդրի արդարացի լուծման ուղին, ինչն ամենակարևորն էր: Կրքերի բավական արագ հանդարտացումից հետո, ավելի արդիական է դառնում պնդումը, որ լարված իրավիճակը ստեղծել էր արհեստականորեն: Իսկ թե ինչու և ինչ նպատակով էր այն ստեղծվել դժվար է ասել: Ներկայիս իրավիճակը բնականաբար ձեռնտու է լեգեոներների սահմանափակման դեմ արտահայտվողներին: Այսօր մեր առաջնությունում կան ընդամեն 3-4 թիմեր, որոնք մտադիր են ապագան կապել տեղացի կադրերի հետ: Մինչև 2019/2020 մրցաշրջանի սկիզբը կարծում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշակի հստակեցում պետք է մտցնի լեգեոներների խնդրի վերաբերյալ: Այս մասին շատ է խոսվել սակայն ՀՖՖ-ի կողմից պաշտոնական դիրքորոշում այդպես էլ չի ներկայացվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում