Այսօր՝ հունիսի 18-ին, Ազգային ժողովում հրավիրել է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: ՀՀ նախագահը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:
«Վահե Գրիգորյանի անցյալը ոչ թե բանտային է, այլ քաղբանտարկյալների իրավունքները պաշտպանող անցյալ»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ շտկելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ելույթը:
Նրա խոսքով՝ Վահե Գրիգորյանը չի քծնում հանուն ընտրվելու և չի փոխում նախկինում իր արած հայտարարությունները. «Ժամանակը ցույց կտա՝ նախագահ Արմեն Սարգսյանի քայլը պետականամե՞տ էր, թե՞ ոչ»:
Մանրամասները՝ տեսանյութում: