Այսօր՝ հունիսի 18-ին, Ազգային ժողովում հրավիրել է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: ՀՀ նախագահը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:
«Պարոն Գրիգորյանի առաջադրումը ու նաև մեր կողմից ընտրությունը արդարությունն է վերականգնում»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը՝ շնորհակալություն հայտնելով նախագահին առաջադրման համար:
Նրա խոսքով՝ մեր երկրում օրինականությունը միշտ չէ, որ նշանակում է արդարություն. «Մեր ՍԴ դատավորների մեծ մասին մեր քաղաքացիները չեն ճանաչում՝ նրանք փակված են սենյակներում, կայացնում են ինչ-որ ճակատագրական որոշումներ: Խնդիր ունենք հստակ իրավական հաղորդակցության»:
Մանրամասները՝ տեսանյութում: