Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ վերջին զորավարժությունների ժամանակ արկն ընկել է Գյանջայի բնակելի տներից մեկի վրա։
«Դա ուսումնական արկ է եղել։ Եթե մարտական արկ լիներ, զոհերից խուսափել հնարավոր չէր լինի։ Արկը շուրջ 18 կմ է անցել և ընկել տան վրա»,-ասել է Հասանովը։
Հասանովի խոսքով՝ միջադեպի հետ կապված նա հանձնարարել է դադարեցնել զորավարժությունները։
«Այսօր դեպքի վայրում հանձնաժողով է աշխատում և պարզաբանում միջադեպը։ Պաշտպանության նախարարությունը կփոխհատուցի հասված վնասը»,-հավելել է նա։