Thursday, 25 04 2024
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան

Սամվել Կարապետյանի ուշացած քայլը ողջունելի է. նա հենց այնպես իր «ծանր տեղը կթեթևացնե՞ր»

ԶԼՄ-ները տեղեկություն և նաև լուսանկար են հրապարակել, ըստ որի՝ ՔՊ կուսակցության համագումարի ընդմիջմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հետ: Նրանք զբոսնել են այգում, զրուցել սրճարանում:

Այս հանդիպումն ուշագրավ է այն բանով, որ Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունն ըստ էության տապալեց Սամվել Կարապետյանի քաղաքական ծրագրերը Հայաստանում, որը ցանկանում էր Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ վարչապետի պաշտոնում տեսնել ՀՀ վարչապետի այն ժամանակվա առաջին տեղակալ Կարեն Կարապետյանին։ Կարեն Կարապետյանը, հիշեցնենք, այն ժամանակ անթաքույց փորձեր էր անում վերցնելու իշխանությունը՝ նաև Կրեմլի աջակցությամբ, որտեղ ակտիվ լոբբինգ էր անում Սամվել Կարապետյանը, և ինչի մասին հաճախ գրում էին նաև ռուսական ԶԼՄ-ները։

https://www.aysor.am/news_images/489/1465740_1/98.thumb.jpg

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ քանի որ հանդիպման մասին մանրամասն տեղեկություններ չկան, տպավորություն է ստեղծվում, որ առավել ցուցադրական էր հանդիպման արտաքին կողմը. «Այսինքն՝ կարևորը ցուցադրելն էր, որ հանդիպում է եղել, քան, թե ինչ է քննարկվել։ Բայց բնական է, որ չենք կարող ասել, թե այդ հանդիպումն ինչ-որ սառույց կոտրեց, կամ հիմա ռուսահայ կապիտալը խոշոր ներդրումներ է անելու Հայաստանում։

Ընդհանրապես այդ որոշումը ռուսահայ կապիտալը չի իրականացնում, կայացնում է Ռուսաստանի ղեկավարությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցն ընդգծեց. «Եթե Ռուսաստանի ղեկավարությունը համաձայն չլինի, ապա որևէ ռուսաստանահայ գործարար անգամ մեկ լումա ներդրում չի կատարի Հայաստանում։ Այսինքն՝ անկախ նրանից՝ Սամվել Կարապետյանը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին, թե ոչ, եթե որոշում կա, որ պետք է ներդրում կատարվի, կլինի, իսկ եթե որոշում չկա, որևէ ներդրում չի լինի։ Այսինքն՝ ներդրումների հարցն այս երկու գործիչների մակարդակով չի լինի, ավելի բարձր մակարդակով պետք է լինի։ Իսկ ավելի բարձր մակարդակով նման որոշում կկայացվի միայն այն ժամանակ, երբ Հայաստանի վարչապետն ու ՌԴ նախագահը գան ընդհանուր համաձայնության, իսկ ավելի կոնկրետ ասած՝ եթե Հայաստանի վարչապետը համաձայնի ՌԴ ղեկավարության որոշ տեսակետներին։ Այդ դեպքում հնարավոր է որոշ առաջընթաց լինի, հակառակ դեպքում՝ ուզում է հազար անգամ նկարվեն, որևէ ռեալ ներդրում լինել չի կարող»։

Ըստ Բադալյանի՝ Ռուսաստանն ունի իր քաղաքական ցանկությունները Հայաստանի հետ կապված. «Չի բացառվում նաև երկրորդ կարևոր հանգամանքը։ Այսինքն՝ խոսքը ոչ թե ներդրումների մասին է, այլ որոշակի մեսիջներ փոխանցելու անհրաժեշտություն։ Չմոռանանք, թե հիմա ինչ կարևոր դատական գործընթաց է տեղի ունենում, և ովքեր են դրանում ընդգրկված։ Չմոռանանք նաև, որ նման մի մեսիջ էլ իրականացվեց ՌԴ դեսպանի կողմից։ Այսինքն՝ կարող ենք նաև այդ կտրվածքով նայել հարցին, և ամենայն հավանականությամբ հենց այդ հարցն է և ոչ ներդրումների կամ վարչապետի ու ռուսահայ կապիտալի միջև հարաբերությունները ջերմացնելու կոնտեքստը»։

Փորձագետի դիտարկմամբ՝ կարող ենք ենթադրել, որ որոշակի մեսիջներ են փոխանցվել. «Սամվել Կարապետյանը այն շարքային և փոքրիկ ներդրողը չէ, որ կարող է գալ և մի քաղաքում կամ գյուղում մի 10 հազար դոլարանոց ներդրում կատարել, նա այն կատեգորիայի ներդրողը չէ։ Հենց այնպես վարչապետի հետ ինչ-որ սիրուն քաղաքի համար գեղեցիկ այգում չէր նկարահանվի, այսպես ասած՝ «ծանր տեղը չէր թեթևացնի»»։

https://www.tert.am/cache_image/news_images/927/2778926_1/ruben_mehrabyan_e1521303493971-770x510.png

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, մինչդեռ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս հանդիպումը ողջունելի, բայց նաև ուշացած համարեց. «Այսօր Հայաստանում իրականում տարվում է ներդրումները խրախուսելու քաղաքականություն, ընդ որում՝ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանում տնտեսական իրավիճակը գնալով վատթարանում է, Ռուսաստանն իր տնտեսական աճի տեմպերով մոտենում է զրոյի։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանում գործող այդ «կապիտալիզմը միայն Պուտինի ընկերների համար» համակարգը ապագա չունի, դա վերափոխման ենթակա չէ, ու այդ իմաստով ռուսական շուկան խնդրահարույց է հայ բիզնեսմենների համար»։

Ըստ Մեհրաբյանի՝ այդ տեսանկյունից Հայաստանն այսօր խաղաղ հանգրվան է իրենց համար. «Ու ես չեմ կարծում, թե հայ բիզնեսմենների համար խելամիտ կլիներ հարաբերությունները փչացնել Հայաստանի իշխանությունների հետ։ Այդ իմաստով, ըստ իս, Ռուսաստանում հայկական բիզնեսի թիվ մեկ ներկայացուցիչ Սամվել Կարապետյանի քայլը չնայած շատ ուշացած էր, բայց շատ կարևոր է հենց այս համատեքստում»։

Ինչ վերաբերում է հանդիպման քաղաքական բովանդակությանը, Ռուբեն Մեհրաբյանը նշեց. «Քաղաքական չի կարող լինել, որովհետև Սամվել Կարապետյանը չի կարող Հայաստանում լինել քաղաքականության սուբյեկտ, նա բիզնեսմեն է։ Եվ երկրորդ՝ նա Ռուսաստանի բիզնեսմեն է, կարող է իր մասնակցությունն ունենալ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրերում, ներդրումների ոլորտում։ Դրա համար և՛ նա, և՛ մնացած բոլոր բիզնեսմեններն ունեն ամենալավ հնարավորությունները»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում