Bad Robot պրոդյուսերական ընկերությունը, որը պատկանում է ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսին, WarnerMedia-ի հետ 500 մլն դոլարի գործարք է կնքել, հաղորդում է The Hollywood Reporter-ը։
Պարբերականի տվյալներով՝ գործարքի շրջանակում Bad Robot-ը պարտավորվել է WarnerMedia-ի համար նոր նախագծեր ստեղծել և մշակել։
Նշվում է նաև, որ Աբրամսի ընկերության հետ պայմանագրի համար պայքարել են նաև Netflix-ը, Apple-ը և Amazon-ը։