ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել Է, որ New York Times (NYT) թերթը հայտնել իր աղբյուրները Ռուսաստանի Էներգահամակարգի վրա ԱՄՆ-ի հաճախացած գրոհների վերաբերյալ հոդվածից հետո։
«Ռուսաստանի Էներգահամակարգի վրա ԱՄՆ-ի գրոհների սաստկացման վերաբերյալ New York Times-ի նյութը ստահոդ նորություններ են, եւ անկման մեջ գտնվող New York Times-ը գիտի այդ մասին: Նրանք պետք Է անհապաղ բացահայտեն իրենց աղբյուրները, որոնք, եթե դրանք ընդհանրապես գոյություն ունեն, ինչին ես կասկածում եմ, կեղծ են»,- գրել Է Թրամփն իր Twitter-ում:
Նա հավելել Է, որ թերթը «պետք Է լիովին հաշիվ տա»։