Այսօր՝ հունիսի 18-ին, Ազգային ժողովում հրավիրել է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: ՀՀ նախագահը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:
«Դուք տեսնո՞ւմ եք Սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն, և եթե այդպես է՝ ինչպե՞ս եք վերաբերվում հանրաքվեով Սահմանադրության փոփոխությանը»,- թեկնածուին հարցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը՝ նկատի ունենալով, որ Վահե Գրիգորյանը կողմնակից է կառավարման նախագահական համակարգին:
Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե ինչ կարծիքի է թեկնածուն դատավորների պաշտոնը նշանակովիից ընտրովի դարձնելու վերաբերյալ:
«Իրավական համակարգի վերափոխման հապաղումը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ. աշխարհում ամենափխրուն կառավարման համակարգը ժողովրդավարական կառավարման համակարգն է, և եթե ժողովրդավարությունը չունի ժանիքներ և մագիլներ, նրան շատ հեշտ է կործանել: Իսկ ժողովրդավարական պետության իրավապահ համակարգից պահանջվում է շատ ավելի բարձր պրոֆեսիոնալիզմ»:
Մանրամասները՝ տեսանյութում: