Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Նախկին գողապետական իշխանությունը փորձում է «փչացնել» նախագահին

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով իշխող քաղաքական ուժի՝ հունիսի 16-ին տեղի ունեցած համաժողովին, ընդգծեց. «Վարչապետի գաղափարական ազդեցությունը՝ և՛ կուսակցության, և՛ ժողովրդի վրա, բացառիկ է և ակնհայտ: Վարչապետն ասաց, որ գաղափարախոսություն չունեն, բայց հռչակեց պետականաշինության դոկտրին՝ կազմված 4 կետից»:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաժողովին իր ելույթում նշեց. «…Մենք մեզ դուրս ենք դնում գաղափարախոսական ստանդարտներից և ձևավորում ենք գաղափարական նոր հարթություն, որը հիմնված 4 առանցքային սյուների վրա՝ պետականություն, քաղաքացիություն, ազգային ինքնություն, անհատականություն»:

«Սա նշանակում է, որ բոլոր զազրախոսությունները ջուրն են լցվում. հստակ արտահայտվեց այն իդեալը, որն ունի այդ քաղաքական ուժը»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, կուսակցությունն ունի գաղափարախոսություն կամ աշխարհայացք: Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում «իզմերից» հրաժարվելու միտում է նկատվում, բայց գաղափարախոսությունից հրաժարվել հնարավոր չէ:

Խոսելով բացթողումներից՝ քաղաքագետը նշեց. «Մեզ այլևս չեն բավարարում ընդհանրական հայտարարությունները: Երկիրը ճգնաժամային վիճակ է ապրում, տեսնում եք՝ քրեաօլիգարխիկ գողապետությունը ինչպես է դիմադրում: Մեզ պետք են հստակ հռչակագրեր, թե որ ոլորտում ինչ է արվելու… Պետականաշինությունն ավելի դժվար գործ է, քան հեղափոխություն անելը»:

Շիրինյանի խոսքով՝ առանց դատական համակարգը վերափոխելու ոչինչ չի լինի. «Եթե ուզում ենք իրավական պետություն ունենալ, այդ պետության մեխը դատական համակարգն է: Դատական համակարգում կա մի հիմնական օղակ, որը վատթարագույն, հակապետական գործունեություն է ծավալել, լեգիտիմացրել է ընտրությունները, նաև Մարտի 1-ի ոճիրը, դա Սահմանադրական դատարանն է, որն իշխանության «կույրաղիքն» է եղել, դակել է, լեգիտիմացրել ընտրությունները: Սահմանադրական դատարանի դատավորները հիմա տեղավորվում են տարբեր տեղեր՝ ապականությունը տարածում են… Համակարգը պետք է համալրել երիտասարդ կադրերով»:

Անդրադառնալով դեսպանի հետ Քոչարյանի հանդիպմանը, Լ. Շիրինյանն ընդգծեց. «Ռուսաստանն իր վատ գործն արեց դեսպանի միջոցով… Բ. Սահակյանը և Ա. Ղուկասյանը միջամտեցին Հայաստանի դատական գործընթացին և դատական քաոս առաջացրին: Ալիքը կարծես իջնում էր, և ՌԴ դեսպանի հետ հանդիպումը եղավ… Կարող եմ ասել, որ նրանք համագործակցում են, միջամտում Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացին… Նպատակը մեկն է. թույլ չտալ Հայաստանի պետականության կայացումը…»:

Պատասխանելով հարցին, թե ինչու է թիրախավորվում նախագահ Արմեն Սարգսյանը, քաղաքագետն ընդգծեց. «Նախկին գողապետական իշխանությունը փորձում է «փչացնել» նախագահին…»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում