ԱՄՆ վարչակազմը քննարկում է օդից Իրանի միջուկային օբյեկտին հարվածելը։ Այս մասին հաղորդում է The Jerusalem Post-ը։
«Խոսքը զանգվածային ռմբակոծության մասին է, բայց այն կսահմանափակվի մեկ կոնկրետ թիրախով»,-ասել է ՄԱԿ-ի դիվանագիտական աղբյուրը։
Պարբերականի զրուցակիցների տեղեկությամբ՝ այդ հարցի շուրջ բանակցություններին մասնակցում են բարձրաստիճան զինծառայողներ, Պենտագոնի ներկայացուցիչներ և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները։ Որոշումը Սպիտակ տանը քննարկել են նաև մինչև ուրանի արտադրության հետ կապված Իրանի հայտարարությունները։
Չի հստակեցվում, թե Իրանի որ օբյեկտին է ԱՄՆ-ն ցանկանում հարվածել։