Գրոսմայստեր Կարեն Ասրյանի անվան հուշամրցաշարում կայացան 7-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ տոնեցին Շանթ Սարգսյանը, Դավիթ Շահինյանը, Հայկ Մարտիրոսյանը, Հովիկ Հայրապետյանը և այլոք: Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը փոխվել է և այն 6 միավորով գլխավորում է Շանթ Սարգսյանը: Նրան հաջորդող 7 շախմատիստներն ունեն 5,5-ական միավոր: Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր: