Բրյուսելում այսօր գումարվում է Եվրամիություն – Ուկրաինա գագաթնաժողովը: Առաջին անգամ գագաթնաժողովին մասնակցելու է այս տարի Ուկրաինայի նախագահ ընտրված Վիկտոր Յանուկովիչը: Բանակցությունների հիմնական թեմաներն են համագործակցությունը էներգետիկայի բնագավառում և ռուսական գազի տարանցումը, որի մատակարարումը Եվրոպային նախկինում քանիցս խափանվել է պաշտոնական Մոսկվայի և Կիևի միջև տարաձայնությունների պատճառով: