Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին անհրաժեշտ է բանտ նստեցնել պաշտպանության ոլորտում հափշտակությունների համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Միայն թշնամին չէ, որ սպանում է զինվորներին։ Ուկրաինայում կոռուպցիան պակաս թվով զինվորներ չի սպանում»,-ասել է Սաակաշվիլին։
Նրա խոսքով՝ պաշտպանության ոլորտում գողությունները հանգեցնում են մարդկանց մահվան։