Friday, 29 03 2024
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում

Բակո Սահակյանի գլխին նոր սև ամպեր են կուտակվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Բակո Սահակյանը, կարելի է ասել, լարախաղացի քաղաքականություն է իրականացնում՝ փորձելով չնեղացնել ոչ հներին, ոչ նորերին և պահպանելով նրանց միջև բուֆերի դերը։ Մի կողմից Նիկոլ Փաշինյանին ու նրա ընտանիքին է ընդունում՝ պատվում, ճանապարհում, մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանին՝ հետը նկարվում ու պարում։

Ռոբերտ Քոչարյանի համար է երաշխավոր հանդիսանում, բայց Արարատ Միրզոյանին ու Հայկ Մարությանին էլ վատ չի վերաբերվում։ Իսկ կադրային քաղաքականության մեջ առհասարակ փորձում է «ոչ շիշը, ոչ քյաբաբը» սկզբունքն իրականացնել։

Աշխատանքից ազատում է Վիտալի Բալասանյանին ու Վարդան Բալայանին, բայց անմիջապես էլ ոստիկանապետ է նշանակում Լևոն Մնացականյանին։ Իսկ նախագահի պաշտոնին առաջադրվել պատրաստվող հակառակ ճամբարներում գտնվող անձանց՝ Բալասանյան, Արայիկ Հարությունյան, Սամվել Բաբայան․․․ խոստանում է որևէ կերպ չմիջամտել այդ գործընթացին և արբիտրի դեր ստանձնել՝ առանց որևէ մեկի կողմն անցնելու։

Բայց անգամ այս հավասարակշռված լարախաղացային ոճը չի գոհացնում ՀՀ գործող իշխանություններին։ Նիկոլ Փաշինյանն անվերապահ հավատարմության պահանջ է դնում, որտեղ նախկին իշխանությունների օգտին արված յուրաքանչյուր քայլ մերժվում են ի սկզբանե։ Ոչ մի ռևերանս՝ ոչ պարի, ոչ դատարանում երաշխավորության տեսքով նրան դուր չի գալիս։

Լավատեղյակ աղբյուրն ասաց, որ, օրինակ, Լևոն Մնացականյանի նշանակումը նա շատ վատ է ընդունել և Բակո Սահակյանի գլխին նոր սև ամպեր են կուտակվում։ Այս նշանակումը ՀՀ վարչապետն ընդունել է որպես կոնկրետ իր դեմ ուղղված քայլ և պատրաստվում է հակաքայլեր ձեռնարկելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում