Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հունիսի 13-ին հանդիպում ունեցավ Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Դապկյունասի (Andrei Dapkiunas) հետ։
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը բազմակողմ ձևաչափում կառուցողական օրակարգի առաջմղման, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում փոխադարձ աջակցության համատեքստում քննարկվեցին Հայաստանի և Բելառուսի փոխգործակցությանն առնչվող մի շարք արդի թեմաներ։