«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը այսօր կազմակերպել էր կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ բողոքի երթ-ակցիա՝ հեծանիվներով:
Ակտիվիստները հեծանիվներով հավաքվել են Ազատության հրապարակ և այնտեղից շարժվել դեպի Երևանի կենտրոնական փողոցներով, Հանրապետության հրապարակ և հետադարձ դեպի Ազատության հրապարակ:
Ակցիային նպատակն է կրկին իրազեկել և մոտիվացնել մարդկանց կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ պայքարին միանալու համար:
Հեծանվաերթի ընթացքում հանրությանը բաժանվել են թեմային առնչվող իրազեկման թռուցիկներ:








































