Սպիտակ տան ազգային անվտանգության խորհուրդը «միջուկային շանտաժ» է համարել հարստացված ուրանի վաճառքից հրաժարվելու մասին Իրանի մտադրությունը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Իրանի հարստացման ծրագրերը հնարավոր են միայն այն պատճառով, որ սարսափելի միջուկային գործարքը անձեռնմխելի է թողել նրանց հնարավորությունները: Նախագահ Թրամփը հստակ պարզաբանեց, որ Իրանին երբեք թույլ չի տա զարգացնել միջուկային զենքը: Ռեժիմի կողմից միջուկային շանտաժը պետք է հանդիպի միջազգային ճնշման աճին»,- ասել է Ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայության ղեկավար Գարեթ Մարկը: