ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո մեգապոլիսում (Կալիֆոռնիայի նահանգ) զբոսաշրջիկների համար բացել են նոր հաստատություն՝ արտասովոր սրճարան: Այստեղ այցելուներին առաջարկում են սուրճ ըմպել առնետների ընկերակցությամբ: Կրծողներն ազատ վազվզում են սեղաններին, հատակին, նույնիսկ ամանեղենի մեջ:
Այդ ծառայության արժեքը 50 դոլար Է: Կենդանիներին սրճարանի համար տրամադրել է Rattie Ratz խումբը, որն զբաղվում է առնետների բուժմամբ և փրկմամբ: