Գերմանիան, Ֆրանսիան և Իսպանիան տվել են Եվրոպայում ամենամեծ պաշտպանական ծրագրի մեկնարկը: Երեքշաբթի՝ հունիսի 17-ին, Լե Բուրգեի Փարիզյան օդանավակայանում տեղի է ունեցել նոր սերնդի օդային մարտական համակարգերի արտադրության շրջանակային համաձայնագրի ստորագրման արարողությունը, որին մասնակցել են երեք երկրների պաշտպանության նախարարներ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, Ֆլորանս Փարլին և Մարգարիտա Ռոբլեսը, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ գրում է korrespondent.net-ը:
Բացի դրանից, երեք երկրների ներկայացուցիչները ստորագրել են համաձայնագիր` համատեղ ռազմական նախագծի իրականացման համար, որի համաձայն՝ նախատեսվում է գնահատել տեխնիկական լուծումները և նոր համակարգի հնարավոր արժեքը: Ըստ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի՝ կողմերը դրանով իսկ «մեծ առաջընթաց քայլ են արել» պաշտպանության նոր նախագծի իրականացման համար:
Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է մինչև 50 մլրդ եվրո: